Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է Մոսկվա
(last modified Tue, 27 May 2025 13:36:42 GMT )
Մայիս 27, 2025 17:06 Asia/Tehran
  • Իրանի  ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել  է Մոսկվա

ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Ալի Աքբար Ահմադիանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։

Մայիսի 27-29 Մոսկվայում տեղի կունենա  անվտանգության հարցերով պատասխանատու բարձր մակարդակի ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպումը, որին  մասնակցում են 105 երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության ավելի քան 129 պատվիրակություններ, որոնց հիմնական օրակարգը հավասար և համապարփակ անվտանգության նոր, արդար և անբաժանելի ճարտարապետության ձևավորումն է։

Անվտանգության հարցերով ներկայացուցիչների միջազգային հանդիպումն անցյալ տարի տեղի է ունեցել Պետերբուրգում, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 երկրի ներկայացուցիչներ։