չի հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից․ ԱԽ քարտուղար
https://parstoday.ir/hy/news/iran-i233128-չի_հրաժարվի_ուրանի_հարստացման_իրավունքից_ԱԽ_քարտուղար
Թեհրանը չի զիջի ուրանի հարստացման իր իրավունքը։ Այս մասին անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2025 10:05 Asia/Tehran
  • չի հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից․ ԱԽ քարտուղար

Թեհրանը չի զիջի ուրանի հարստացման իր իրավունքը։ Այս մասին անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։

«Ընդգծելով զանգվածային ոչնչացման զենքից հրաժարվելը՝ Իրանը հետ չի կանգնի իր օրինական իրավունքներից, ինչպիսիք են միջուկային ոլորտում անկախությունը (ներառյալ վառելիքի ցիկլի տիրապետումը) և ուրանի հարստացումը», - ասել է իրանական պաշտոնյան:

Ահմադիյանը նաև հայտարարել է, որ միջազգային անվտանգային ճարտարապետությունը չի կարող կառուցվել առանց «բոլոր երկրների և ժողովուրդների» մասնակցության: Իրանի տեսանկյունից՝ անվտանգությունը պետք է հիմնված լինի գերիշխանությունից հրաժարվելու, մարդկանց և ազգերի ազատության, ինչպես նաև իրավահավասար հարաբերությունների հաստատման վրա: