Մասուդ Փեզեշքյան. Իրանը չի հրաժարվի ատոմային էներգիայի խաղաղ օգտագործումից
(last modified Thu, 29 May 2025 11:36:15 GMT )
Մայիս 29, 2025 15:06 Asia/Tehran
  • Մասուդ Փեզեշքյան. Իրանը չի հրաժարվի ատոմային էներգիայի խաղաղ օգտագործումից

Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Օմանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում ընդգծել է. Իսլամական Հանրապետությունը չի հրաժարվի ատոմային էներգիայի խաղաղ օգտագործումից։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին Օման այցելած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը Օմանի հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում հավելել է. «Մենք չենք ընդունի նրանց այն պահանջը, որ դուք պետք է դադարեցնեք ուրանի հարստացումը, և սա Իսլամական Հանրապետության վարչակազմի հպարտությունն ու ջանքերի արդյունքն է»։

Մասուդ Փեզեշքյանը հավելել է. «Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է համոզվել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, ապա ըստ մեր համոզմունքի, և Իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից տրված ֆեթվայի հիման վրա, Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի կերպ չի ձգտում ձեռք բերել միջուկային զենք »։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը, պատասխանելով Իրան-ԱՄՆ բանակցություններում Օմանի միջնորդության վերաբերյալ իր կարծիքի մասին հարցին, նաև ասել է. «Իսլամական հեղափոխության առաջնորդը միշտ ընդգծում է Օմանի միջնորդության դերը: Այս միջնորդության շնորհիվ մենք կարողացանք շարժվել մեր նպատակներին հասնելու ուղղությամբ: Մենք շնորհակալություն ենք հայտնում Օմանի սուլթանին և այդ երկրի արտաքին գործերի նախարարին՝ գործադրած լայնածավալ ջանքերի համար»: