Արաղչին խոսքն ուղղելով Գրոսիին. Իրականությունն արտացոլելով՝ կանխեք ոմանց կողմից գործակալության դիրքի չարաշահումը
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ հեռախոսազրույցում նրանից պահանջել է հաջորդ շաբաթ Կառավարիչների խորհրդի նիստի ժամանակ պարզաբանել գործակալության հետ Իրանի համագործակցությունը և մատնանշել քաղաքական ցանկացած գործողության հետևանքները, քանի որ Իրանը պատշաճ կերպով կպատասխանի եվրոպական կողմերի ցանկացած անպատշաճ գործողության:
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին, շաբաթ օրը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հեռախոսով զրուցել է Իրանի արտգործնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչիի հետ։
Այս զրույցի ընթացքում կողմերը քննարկել են միջուկային բանակցությունների և պատժամիջոցների չեղարկման ոլորտում վերջին զարգացումները, ինչպես նաև քննարկել են Իրանի վերաբերյալ գործակալության նոր հրապարակված զեկույցը։
Անդրադառնալով Գործակալության հետ Իրանի շարունակական համագործակցությանը, և մատնանշելով, որ միջուկային բոլոր աշխատանքները Գործակալության հսկողության ներքո և Երաշխիքների համաձայնագրի շրջանակներում են իրականացվում և ոչ մի շեղում չի արձանագրվել այդ աշխատանքներում, Արաղչին գործակալության գլխավոր տնօրենին խնդրեց փաստերն արտացոլել այնպես, որ որոշ կողմերի համար հնարավորություն չընձեռվի չարաշահելու միջազգային այս ինստիտուտը Իրանի ժողովրդի դեմ իրենց քաղաքական նպատակներն առաջ մղելու համար:
Իրանի արտգործնախարարը նաև կոչ է արել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենին հաջորդ շաբաթ Կառավարիչների խորհրդի նիստի ժամանակ պարզաբանել Իրանի համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ և մատնանշել ցանկացած քաղաքական գործողության հետևանքները, քանի որ Իրանը պատշաճ կերպով կպատասխանի եվրոպական կողմերի ցանկացած ոչ պատշաճ գործողության, որի հետևանքների պատասխանատվությունը կրելու են այն կողմերը, որոնք չարաշահում են Գործակալությունը և նրա պայմանավորվածությունները որպես գործիք Իրանի դեմ իրենց քաղաքական օրակարգն առաջ մղելու համար: