Իրանի իսլ․ խորհրդարանի նախագահը հանդիպել է Վենեսուելայի նախագահի հետ
(last modified Tue, 03 Jun 2025 13:08:37 GMT )
Հունիս 03, 2025 16:38 Asia/Tehran
  • Իրանի իսլ․ խորհրդարանի նախագահը հանդիպել է Վենեսուելայի նախագահի հետ

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ` Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը գտնվում է Լատինական Ամերիկայում, հունիսի 2-ի երեկոյան հանդիպել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։

Այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։ 

Հանդիպման ընթացքում կողմեը քննարկել են երկկողմ հարցեր և Թեհրանի ու Կարակասի միջև համագործակցությունը։

Հունիսի 1-ին Կարակասի օդանավակայանում Ղալիբաֆին պաշտոնապես դիմավորել են Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Խել Պինտոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Իրանի թշնամիները իրենց ուժերի սահմաններում արել են ամեն ինչ՝ պատժամիջոցներից մինչև պատերազմ, բայց նրանք չեն կարողացել հասնել իրենց նպատակներին։  Իրանի հաղթանակը համարվում է Վենեսուելայի հաղթանակը» - հայտնել է Պինտոն Ղալիբաֆին դիմավորելիս:

Իրանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Լատինական Ամերիկա՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի 11-րդ խորհրդարանական ֆորումին, որն անցկացվելու է հունիսի 3-ից 5-ը Բրազիլիայի Ազգային Կոնգրեսի պալատում։