1963թ․ հունիսի 5-ի սխրագործությունը և Իրանի ժողովրդի իսլամական հեղափոխության հաղթանակի նախապատմությունը
-
1963թ․ հունիսի 5-ի սխրագործությունը՝ Իրանի ժողովրդի պայքարի պատմության փայլուն էտապ
Փահլավի ռեժիմի դեմ Իրանի ժողովրդի հերոսական պայքարի պատճառը ճնշումներն էին, կոռուպցիան և արատքին կախվածությունը։ Իրանի ժողովուրդը, հենվելով հավատքի, միասնության և պողպատե կամքի վրա, քանդեց Փահլավի համակարգը։
1963-ից 1979 թվականները Իրանի ժողովրդի պայքարի պատմության փայլուն գլուխներից են, որոնք, իմամ Խոմեյնիի իմաստուն առաջնորդության և ժողովրդի զոհաբերության ու նվիրվածության շնորհիվ, հանգեցրին 1979 թ, փետրվարի 11-ին Իսլամական հեղափոխության փառահեղ հաղթանակին: Այս հոդվածում ներկայացնում ենք Փահլավի ռեժիմի դեմ Իրանի ժողովրդի հերոսական պայքարի պատմությունը։
Ժողովրդական ապստամբության հիմքերը
Արևմուտքից, հատկապես՝ ԱՄՆ-ից կախվածության մեջ գտնվող Փահլավի ռեժիմը փորձեց խաբել ժողովրդին և ամրապնդել իր գերիշխանությունը՝ իրականացնելով այնպիսի ծրագրեր, ինչպիսին էր 1963 թվականի «Սպիտակ հեղափոխությունը»։
Հողային բարեփոխումները, որոնք ենթադրաբար պետք է արդարություն հաստատեին, իրականում հանգեցրին գյուղատնտեսության ոչնչացմանը և գյուղացիների զանգվածային միգրացիային դեպի քաղաքներ, մինչդեռ արքունիքը խրված էր կոռուպցիայի և շքեղության մեջ, իսկ նավթից ստացված հսկայական եկամուտները, որոնք 1974 թվականին հասան 20 միլիարդ դոլարի, ծախսվեցին Միացյալ Նահանգներից զենք գնելու և ցուցադրական նախագծերի վրա, ինչպիսիք են միապետության 2500-ամյակի տոնակատարությունները։ Այդ նույն օրերին ԿՀՎ-ի աջակցությամբ ստեղծված ՍԱՎԱԿ կազմակերպությունը ձերբակալում, տանջում և արտաքսում էր ազատության մարտիկներին։
Amnesty International-ի 1976թ․ զեկույցի համաձայն՝ 1963-1978 թվականներին Իրանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալվել է ավելի քան 50 հազար մարդ, հարյուրավորները սպանվել են բանտերում։ Այս վայրագություններն ամրապնդեցին Իրանի ժողովրդի վճռականությունը՝ պայքարելու Փահլավի ռեժիմի դեմ։
1963 թվականի հունիսի 5-ի ապստամբությունը հեղափոխության կայծն էր
Շարժման մեկնարկային կետը դարձավ 1963 թվականի հունիսի 5-ի ապստամբությունը։ Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ իմամ Խոմեյնին 1963 թվականի հունիսի 3-ին Ղոմի Ֆայզիե դպրոցում իր պատմական ելույթում քաջաբար բացահայտեց Փահլավի ռեժիմի դավաճանությունները և քննադատեց իշխանությունների կախվածությունը Իսրայելի ռեժիմից, դատարանի կոռումպացվածությունը և ժողովրդի նկատմամբ գործադրվող ճնշումները: Փահլավի ռեժիմը, վախենալով նրա խոսքերի ազդեցությունից, հունիսի 5-ին ձերբակալեց իմամին։ Իշխանությունների այդ քայլն առթնացրեց ժողովրդի զայրույթը, և Թեհրանում, Ղոմում, Շիրազում և Վարամինում տեղի ունեցան զանգվածային ցույցեր։ Փահլավի ռեժիմի ուժերը դաժանորեն հարձակվեցին ժողովրդի վրա։ Ըստ պատմական փաստաթղթերի՝ («Խորդադի ապստամբության 15-րդ տարին ըստ փաստաթղթերի» գիրքը, Իսլամական հեղափոխության փաստաթղթերի կենտրոն, 2009), այդ օրը սպանվեց ավելի քան 1000 մարդ։ Հունիսի 5-ի ապստամբությունը, որն իԻմամ Խոմեյնին անվանեց «իսլամական շարժման սկիզբ», ամրապնդեց հեղափոխության հիմքերը։
1963 թվականից հետո իսլամական շարժումն ավելի մեծ թափ ստացավ
1963 թվականից հետո, իմամ Խոմեյնու գլխավորությամբ, իսլամական շարժումն ավելի մեծ թափ ստացավ։ Կրոնական և հեղափոխական խմբերը բարձրացրին հանրային իրազեկվածությունը՝ թռուցիկներ բաժանելով, իմամի ելույթները ձայնագրելով և գաղտնի հանդիպումներ անցկացնելով։ Փահլավի ռեժիմը փորձեց ճնշել այս շարժումը՝ 1964 թվականին իմամին աքսորելով Թուրքիա, ապա՝ Իրաքի Նաջաֆ քաղաք, սակայն Նաջաֆից նրա ուղերձները հուզեցին միլիոնավոր իրանցիների սրտերը։ Սեյեդ Համիդ Ռոհանիի «Իմամ Խոմեյնիի շարժումը» գիրքը ցույց է տալիս, որ այս ժամանակահատվածում հեղափոխական հոգևորականությունն ու ժողովուրդը միավորվեցին, և «Անկախություն, ազատություն, իսլամական հանրապետություն» կարգախոսը արմատավորվեց սրտերում։