Իրանի ԱԳ նախարար․ Եթե ուրանի հարստացումը դադարեցնելու պահանջը շարունակվի, համաձայնություն չի լինելու
(last modified Thu, 05 Jun 2025 13:43:00 GMT )
Հունիս 05, 2025 17:13 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարար․ Եթե ուրանի հարստացումը դադարեցնելու պահանջը շարունակվի, համաձայնություն չի լինելու

ԻԻՀ ԱԳ նախարարը կրկին ընդգծել է, որ Իրանը շարունակելու է ուրանի հարստացումը, նշելով․  «Եթե ուրանի հարստացումը դադարեցնելու պահանջը շարունակվի, համաձայնագիր չի լինելու։ Սակայն միջուկային զենքի չարտադրելու վերաբերյալ երաշխքիների մասով համաձայնագիրը կարող է կնքվել»։ 


Աբբաս Արաղչիի հայտարարությունն արտացոլում է Իրանի վճռական դիրքորոշումն արևմտյան տերությունների հետ ապագա բանակցություններում։ 2015 թվականի միջուկային համաձայնագիրը վերակենդանացնելու համաշխարհային ջանքերին զուգահեռ, Թեհրանը հայտարարում է, որ չի զիջելու «քաղաքացիական նպատակներով ուրանը հարստացնելու իր ինքնիշխան իրավունքի հարցում»։
 ՀԳՀԾ-ի վերակենդանացման շուրջ բանակցությունները բազմիցս փակուղի են մտել մի քանի կետերի շուրջ անհամաձայնության  պատճառով, ներառյալ ուրանի հարստացման մակարդակը, պատժամիջոցների մեղմացումը և մոնիթորինգը։ Իրանը պնդում է, որ ձգտում է միջուկային էներգիայի, այլ ոչ թե զենքի։
X-ում արած գրառման մեջ Արաղչին նշել է. «Կա մի պատճառ, թե ինչու միայն մի քանի երկրներ են հասել միջուկային ռեակտորները վառելիքով ապահովելու կարողությանը։ Իրանը բարձր գին է վճարել այս հնարավորությունների համար, և  մենք ոչ մի դեպքում չենք հրաժարվի այն հայրենասերներից, ովքեր մեր երազանքն իրականություն դարձրին։ Կրկնում եմ՝ եթե հարստացումը դադարեցնելու պահանջը մնա, համաձայնությունը չի կայանա։ Առանց միջուկային զենքի համաձայնագիր մենք արդեն ունենք»։
 Արաղչին նշել է, որ ուրանի հարստացումը  կապված է  ազգային հպարտության, ազգային ինքնիշխանության և տեխնոլոգիական նվաճումների հետ։
Նա ուրանի հարստացման ծրագիրը ներկայացրել է որպես դժվարությամբ նվաճված իրավունք, որն Իրանի համար անսակարկելի հարց է։ Մերժելով ուրանի հարստացումը դադարեցնելու ցանկացած պահանջ, Արաղչին հայտարարել է, որ Իրանը չի ձգտում միջուկային զենքի։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ խաղաղ նպատակներով ուրանի հարստացման շուրջ չի բանակցելու։
Լիբանանի «Ալ-Մենար» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում, Արաղչին  նշել է․ «Ես բնույթով դիվանագետ եմ, և իմ առաքելությունը խաղաղության հասնելն է։ Ես հավատում եմ, որ դիվանագիտության պատուհանը դեռևս բաց է, և կա իրական հնարավորություն բանակցությունների միջոցով լուծում գտնելու համար»։
Ընդգծելով, որ Իրանը ուրանի հարստացումը համարում է իր գիտնականների ամենակարևոր նվաճումներից մեկը և երբեք չի անտեսի այն, Արաղչին նշել է. «Հարստացումը կարևոր է մեր բժշկական և արդյունաբերական կարիքները բավարարելու համար։ Տեղական արտադրության ռադիոակտիվ իզոտոպները տարեկան օգնում են բուժել ավելի քան մեկ միլիոն հիվանդի։ Մեր գիտնականներից մի քանիսը կորցրել են իրենց կյանքը այս նվաճմանը հետապնդելիս, և մենք երբեք չենք նահանջի դրանից»։