Իրավանի. ԱՄՆ մեղադրանքները Իրանի դեմ քաղաքական և կողմնակալ են
Pars Today-ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը կտրականապես մերժել է ԱՄՆ մեղադրանքները՝ դրանք անվանելով քաղաքական և անհիմն արարք և ընդգծելով, որ այդ հայտարարությունները արվել են հասարակական կարծիքը սիոնիստական ռեժիմի հանցագործություններից շեղելու նպատակով։
Pars Today-ը մեջբերելով Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, հաղորդել է, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին տեղական ժամանակով հինգշաբթի օրը, Անվտանգության խորհրդի ներկայիս նախագահ տիկին Քարոլին Ռոդրիգես Բիրկետին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում գրել է.-Անվտանգության խորհուրդը պետք է կատարի ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած իր պարտականությունները և անհապաղ միջոցներ ձեռնարկի սիոնիստական ռեժիմի դաժան ագրեսիան դադարեցնելու, Գազայի պաշարումը վերացնելու, անհապաղ, անվերապահ և մշտական հրադադար հաստատելու, լայնածավալ մարդասիրական հասանելիություն ապահովելու և պաղեստինցի ժողովրդի անսահման տառապանքներին վերջ դնելու համար։
Ընտրողական մոտեցումները, երկակի ստանդարտները և քաղաքական նկատառումները չպետք է տեղ ունենան լայնածավալ ոճրագործությունների առջև․- ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։