Իրավանի. ԱՄՆ մեղադրանքները Իրանի դեմ քաղաքական և կողմնակալ են
(last modified Fri, 06 Jun 2025 13:14:40 GMT )
Հունիս 06, 2025 16:44 Asia/Tehran
  • Իրավանի. ԱՄՆ մեղադրանքները Իրանի դեմ քաղաքական և կողմնակալ են

Pars Today-ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը կտրականապես մերժել է ԱՄՆ մեղադրանքները՝ դրանք անվանելով քաղաքական և անհիմն արարք և ընդգծելով, որ այդ հայտարարությունները արվել են հասարակական կարծիքը սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններից շեղելու նպատակով։

Pars Today-ը մեջբերելով Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, հաղորդել է, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին տեղական ժամանակով հինգշաբթի օրը, Անվտանգության խորհրդի ներկայիս նախագահ տիկին Քարոլին Ռոդրիգես Բիրկետին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում գրել է.-Անվտանգության խորհուրդը պետք է կատարի ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած իր պարտականությունները և անհապաղ միջոցներ ձեռնարկի սիոնիստական ​​ռեժիմի դաժան ագրեսիան դադարեցնելու, Գազայի պաշարումը վերացնելու, անհապաղ, անվերապահ և մշտական ​​​​հրադադար հաստատելու, լայնածավալ մարդասիրական հասանելիություն ապահովելու և պաղեստինցի ժողովրդի անսահման տառապանքներին վերջ դնելու համար։
Ընտրողական մոտեցումները, երկակի ստանդարտները և քաղաքական նկատառումները չպետք է տեղ ունենան լայնածավալ ոճրագործությունների առջև․- ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։