Ուրանի հարստացումը կմնա երկրի ներսում/ Բացահայտվում է ԱՄՆ-ի կեղծավորությունը բանակցությունների շարունակմամբ
Pars Today- Իրանի Իսլամական խորհրդարանի միջուկային կոմիտեի ղեկավարը ընդգծել է երկրի ներսում ուրանի հարստացումը պահպանելու անհրաժեշտությունը և ասել. «Մյուս կողմի հետ բանակցությունների շարունակմամբ կբացահայտվի ամերիկացիների երեսպաշտությունն ու կեղծավորությունը»։
Pars Today-ը, հղում անելով IRNA-ին, հայտնել է, որ Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցի առթիվ արարողության ժամանակ Գերագույն առաջնորդի արած հայտարարությունների և երկրի ներսում ուրանի հարստացումը պահպանելու անհրաժեշտության վրա նրա շեշտադրման վերաբերյալ, Հասան Ղաշղավին, ասել է. «Իրանի Հեղափոխության Գերագույն առաջնորդի հայտարարությունները մեծ, պատմական, իրավական և տեխնիկական հիմք ունեն և միայն տեսաբանական չեն։ Այլ կերպ ասած, պատմական տեսանկյունից նա նշել է, որ կար ժամանակ, երբ ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահը համաձայնել էր Իրանին տրամադրել 20 տոկոս հարստացված ուրան, բայց գործնականում դա տեղի չի ունեցել»։
Իրանի Իսլամական Խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի միջուկային կոմիտեի ղեկավարը հավելեց. «Նույնիսկ այդ ժամանակ Միացյալ Նահանգները չկատարեց իր դաշնակիցների՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի և Բրազիլիայի նախագահի հետ կնքված համաձայնագիրը և ինչպես ասում են՝ նրանց հետ անլուրջ վերաբեվեց, ինչը ցույց է տալիս, որ պատմականորեն ամերիկացիները հավատարիմ չեն իրենց պարտավորություններին ու խոստումներին»։
Նա հիշեցրեց. «1975 և 1976 թվականներին ամերիկյան կողմը ներկայացրեց զեկույց, որում նշվում էր, որ Իրանին անհրաժեշտ է 20,000 մեգավատ ատոմային էներգիա։ Հիմա՝ Իսլամական հեղափոխությունից հետո, մենք նույն քանակությամբ ատոմային էներգիա ապահովելու ճանապարհին ենք։ Սակայն ամերիկյան կողմի՝ ուրանի զրոյական հարստացման պնդումը նման է նրան, որ ասենք, եթե երկիրն ունի մեքենա և վարորդ, բայց չունի բենզին այդ մեքենան վարելու համար, ապա անշուշտ, նման ավտոմեքենան օգտագործելի չի լինելու»։
Իրանի Ռոբաթ Քարիմ և Բահարեստան շրջանների ժողովրդի պատգամավորը Իսլամական Խորհրդարանում ընդգծեց. «Գերագույն առաջնորդի փաստարկը հիմնված է նաև նրա վրա, որ նույնիսկ եթե Իրանի Իսլամական Հանրապետությունն ունենա 100 ատոմակայան, բայց չունենա այդ էլեկտրակայանները շահագործելու համար անհրաժեշտ վառելիքը, ապա այդ էլեկտրակայանները գործնականում օգտագործելի չեն լինի: Հետևաբար, ուրանի հարստացման ցիկլը պետք է մնա երկրի ներսում՝ այս արդյունաբերությունը պահպանելու համար»:
Հղում անելով Գերագույն առաջնորդի այն հայտարարություններին, որ մեր երկրի գործերը չեն վերաբերում Ամերիկային, Ղաշղավին հիշեցրեց. «Ամերիկայի ռազմավարությունը ահաբեկումն ու զոռբայությունն է, և հեղափոխության առաջնորդը շատ ճիշտ նշեց, որ Ամերիկան չունի այն դիրքն ու իրավունքը՝ հրամայելու կամ արգելելու Իրանի Իսլամական Հանրապետությանը»:
Աշխարհում ոչ մի արդարամիտ իրավաբան չի ընդունելու Ամերիկայի իռացիոնալ փաստարկները»: