Փեզեշքյան․ Իրանը պատրաստ է տրամաբանական երկխոսության, սակայն՝ առանց սպառնալիքների
https://parstoday.ir/hy/news/iran-i233484-Փեզեշքյան_Իրանը_պատրաստ_է_տրամաբանական_երկխոսության_սակայն_առանց_սպառնալիքների
Շաբաթ օրը, Ղազախստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուրադ Նուրտլեուի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանը միշտ պատրաստ է լսել ռացիոնալ փաստարկներ՝ առանց սպառնալիքների։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 08, 2025 09:21 Asia/Tehran
  • Փեզեշքյան․ Իրանը պատրաստ է տրամաբանական երկխոսության, սակայն՝ առանց սպառնալիքների

Շաբաթ օրը, Ղազախստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուրադ Նուրտլեուի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանը միշտ պատրաստ է լսել ռացիոնալ փաստարկներ՝ առանց սպառնալիքների։

Անդրադառնալով Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցություններին՝ նա նշել է. «Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մեղադրանքները, որոնք հնչում են, չնայած այն հանգամանքին, որ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ այն խաղաղ բնույթ է կրում, զուրկ են տրամաբանական հիմքերից»։ 
Փեզեշքյանի խոսքով՝ Իրանը երբեք չի ձգտել և հիմա էլ նպատակ չունի արտադրել միջուկային կամ զանգվածային ոչնչացման զենք։
Նշելով, որ Իրանի միջուկային գործունեությունը լիովին թափանցիկ է՝ Փեզեշքյանը հավելել է. «ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս հաստատել է Իրանի հավատարմությունն իր պարտավորություններին»։ 
Նա անընդունելի է համարել մի ժողովրդի կենսականորեն կարևոր գիտելիքներից և տեխնոլոգիաներից զրկելն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, գյուղատնտեսությունը և գիտական նորարարությունները, հավելելով, որ դա հավասար է մարդկանց աստվածային օրհնություններից զրկելուն։
Անդրադառնալով իսլամական երկրների հսկայական ներուժին, ԻԻՀ նախագահը նշել է, որ մուսուլմանական երկրները կարող են համագործակցության միջոցով իրենց հասարակությունների համար կառուցել պայծառ, զարգացմանը միտված և բարգավաճ ապագա։
Հանդիպման ընթացքում Մուրադ Նորտելեուն գոհունակություն է հայտնել Թեհրան այցելության կապակցությամբ և խոսել Իրանի հետ քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային հարաբերությունները զարգացնելու իր երկրի վճռականության մասին։ Նա նաև աջակցել է Իրանի դիրքորոշումներին միջուկային տեխնոլոգիաների ոլորտում և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը համարել է Իսլամական Հանրապետության օրինական իրավունքը։