ԱՄՆ կառավարությունը խախտել է մարդու իրավունքների միջազգային նորմերը
https://parstoday.ir/hy/news/iran-i233516-ԱՄՆ_կառավարությունը_խախտել_է_մարդու_իրավունքների_միջազգային_նորմերը
ԻԻՀ ԱԳՆ արտասահմանյան գործերի գլխավոր տնօրենը խստորեն դատապարտել է ԱՄՆ կառավարության կողմից Իրանի և մի շարք այլ երկրների քաղաքացիների մուտքն այդ երկիր արգելելու որոշումը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 08, 2025 16:31 Asia/Tehran
  • ԱՄՆ կառավարությունը խախտել է մարդու իրավունքների միջազգային նորմերը

ԻԻՀ ԱԳՆ արտասահմանյան գործերի գլխավոր տնօրենը խստորեն դատապարտել է ԱՄՆ կառավարության կողմից Իրանի և մի շարք այլ երկրների քաղաքացիների մուտքն այդ երկիր արգելելու որոշումը։

Ալիռեզա Հաշեմի Ռաջան Իրանի որոշումը որակել է որպես ամերիկացի քաղաքական գործիչների շրջանում ինքնագոհ և ռասիստական մտածողության գերիշխանության հստակ նշան և ասել. «ԱՄՆ կառավարության այս որոշումը վկայում է ոչ միայն Իրանի ժողովրդի և մուսուլմանների նկատմամբ որոշում կայացնողների խորը թշնամանքի մասին, այլև խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ խտրականության բացառման և մարդու հիմնարար իրավունքների սկզբունքը»։
Նա նշել է. «Հարյուր միլիոնավոր մարդկանց մի երկիր այցելելու իրավունքից զրկելը՝ բացառապես  ազգության կամ կրոնի հիման վրա, ԱՄՆ կառավարող մարմնում ռասայական խտրականության և համակարգված ռասիզմի օրինակ է և համարվում է մարդու իրավունքների հիման վրա միջազգային նորմերի խախտում և պատասխանատվություն է ենթադրում ԱՄՆ կառավարության համար»։
Նա կոչ է արել ՄԱԿ-ին և իրավապաշտպան կառույցներին դեմ արտահայտվել այս որոշմանը և ընդգծել, որ կանի ամեն ինչ՝ իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։