Տեխնոլոգիական ինչպիսի՞ առաջընթաց է գրանցել Իրանը՝ պատժամիջոցների պայմաններում
Հենվելով սեփական կարողությունների, դիմադրության և ազգային ինքնավստահության վրա, վերջին տարիներին Իրանը նշանակալի նվաճումների է հասել տեխնոլոգիական ոլորտներում:
Միացյալ Նահանգները փորձեց Իրանին զրկել առաջադեմ տեխնոլոգիաներից՝ լայնածավալ պատժամիջոցների միջոցով, սակայն ստեղծագործականության և դիմադրության շնորհիվ, Թեհրանը չեզոքացրեց այդ պատժամիջոցները և դարձավ տարածաշրջանում տեխնոլոգիաներ արտահանող երկիր։
Թվային
Իրանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանի առաջատար երկրներից է։ Միջազգային հեռահաղորդակցության միության (ITU) զեկույցի համաձայն՝ Իրանը զարգացող երկրների շարքում տարածաշրջանում առաջատար է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման ինդեքսով ։ Ազգային տեղեկատվական ցանցի՝ որպես անկախ և անվտանգ ենթակառուցվածքի գործարկումը պատժամիջոցների պայմաններում Իրանի ինքնաբավության օրինակ է։ Իրանական ինտերնետային գիտահեն ընկերությունները կարևոր դեր են խաղացել պատժամիջոցների չեզոքացման գործում։
Ատոմային էներգիա
Իրանը միջուկային բժշկության և մոլեկուլային պատկերագրության ոլորտում աշխարհի լավագույն 10 երկրների շարքում է։ Չնայած ԱՄՆ-ի և Արևմուտքի ճնշմանը՝ Իրանը հասել է միջուկային վառելիքի ամբողջական ցիկլի և արտադրում է բժշկական իզոտոպներ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է, որ Իրանի միջուկային գործունեությունը լիովին խաղաղ բնույթ է կրում։
Ավիատիեզերական և պաշտպանական
SIPRI-ի տվյալներով՝ Իրանը ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում աշխարհի 10 առաջատար երկրներից թվում է։ «Շահեդ 136» և «Աբաբիլ» առաջադեմ անօդաչու թռչող սարքերի կառուցումը և «Խայամ» և «Թարս-1» արբանյակների հաջող արձակումն ավիատիեզերական ոլորտում Իրանի կարողությունների վկայությունն են։ Եվ պատժամիջոցները ոչ միայն չեն խոչընդոտել առաջընթացին, այլև խթանել են նորարարությունը։
Նանո և կենսատեխնոլոգիա
2024 թվականին Իրանը նանոտեխնոլոգիական արտադրանքի ոլորտում աշխարհում զբաղեցրել է չորրորդ տեղը։ Կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում երկիրը կարողացել է չեզոքացնել դեղորայքի ոլորտի պատժամիջոցները՝ արտադրելով ներքին պատվաստանյութեր, ինչպիսիք են «Բարաքաթը», «Պաստյորկովակը» և «Ֆախրան»։
Էլեկտրոնային կառավարում և խելացի բյուրոկրատիա
Իրանը կարևոր քայլեր է ձեռնարկել բյուրոկրատիան կրճատելու ուղղությամբ՝ ներդնելով էլեկտրոնային կառավարում։ Ինտեգրված կառավարության էլեկտրոնային ծառայությունների համակարգը (IGES) և այլ առցանց համակարգեր, ինչպիսիք են հարկերը, համալսարանական գրանցումը և դատական ծառայությունները, հեշտացրել են ծառայությունների հասանելիությունը։ Էլեկտրոնային ինքնության նույնականացման IranCode հարթակի գործարկումը Իրանի կողմից խելացի կառավարմաննա նցնելու նշան է։
Ջրային տեխնոլոգիաներ
Իրանը ջրային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում աշխարհում զբաղեցնում է վեցերորդ տեղը, ինչը վկայում է այս կարևոր ոլորտում զգալի առաջընթացի մասին։
Չնայած պատժամիջոցներին, Իրանը կարողացել է հասնել տեխնոլոգիական ինքնաբավության և դառնալ տեխնոլոգիաների արտահանող տարածաշրջանում։ Այս հաջողությունները ցույց են տալիս երկրի կամքն ու գիտական կարողությունները՝ դիմակայելու արտաքին սահմանափակումներին և առաջընթաց գրանցելու տեխնոլոգիական բազմազան ոլորտներում։