Արաղչի. Կառավարիչների խորհրդում ցանկացած չկշռադատված որոշում Թեհրանի կողմից համարժեք արձագանքի կարժանանա
https://parstoday.ir/hy/news/iran-i233602-Արաղչի._Կառավարիչների_խորհրդում_ցանկացած_չկշռադատված_որոշում_Թեհրանի_կողմից_համարժեք_արձագանքի_կարժանանա
Pars Today-Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայայի հետ հեռախոսազրույցում խոսել է երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների և միջազգային հարցերի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2025 13:48 Asia/Tehran
  • Արաղչի. Կառավարիչների խորհրդում ցանկացած չկշռադատված որոշում Թեհրանի կողմից համարժեք արձագանքի կարժանանա

Pars Today-Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայայի հետ հեռախոսազրույցում խոսել է երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների և միջազգային հարցերի շուրջ:

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով IRNA-ին, Արաղչին  անդրադառնալով խաղաղ միջուկային էներգիայով օժտվելու Իրանի ժողովրդի օրինական  իրավունքը, մասնավորապես՝ ուրանի հարստացման իրավունքը պաշտպանելու Իրանի սկզբունքային դիրքորոշմանը,  քննադատել է ԱՄՆ-ին և երեք եվրոպական երկրներին  Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների հետ միաժամանակ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձևի նախագիծ ներկայացնելու համար։

Նա զգուշացնելով ասել է․- Կառավարիչների խորհրդում ցանկացած անխոհեմ որոշում կարժանանա Իրանի կողմից համապատասխան արձագանքի, և դրա հետևանքների պատասխանատվությունը կրելու են այն կողմերը, որոնք քաղաքականապես չարաշահում են Գործակալությանը։

Արաղչին ընդգծել է, որ Իրանը, ըստ իսլամական ուսմունքի, երբեք չի ձգտել միջուկային զենքի, բայց չի հրաժարվի միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իր իրավունքից։

Նա նաև անդրադարձել է Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումներին և այդ երկրին կոչ է արել  երկխոսության ճանապարհով աջակցություն ցուցաբերել։

Իվայան, աջակցելով Իրան-ԱՄՆ բանակցություններին, ընդգծել է Իրանի իրավունքը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հարցում։

Երկու կողմերն էլ ընդգծել են բոլոր մակարդակներում խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։