Կայացել է Իրանի և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հանդիպումը
Իրանի համագործակցության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Ահմադ Միդարին Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ կարևորել է երկու երկրների միջև տեխնիկական ու մասնագիտական համագործակցության զարգացումը և ապահովագրական տեղեկատվության փոխանակումը։
Իրանի կոոպերատիվների նախարարության հասարակայնության հետ կապերի կենտրոնի հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում ընթացող 113-րդ միջազգային աշխատանքի համաժողովի շրջանակներում։ Անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև 2011թ․ ստորագրված փոխըմբռնման հուշագրին՝ Միդարին ընդգծել է նախկին համաձայնագրերը կյանքի կոչելու և կառուցվածքային խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությունը։
Միդարին հայտարարել է ապահովագրական տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագիր կնքելու Իրանի պատրաստակամության մասին, հավելելով, որ նման համագործակցություն իրականացվում է որոշ հարևան երկրների հետ։ Նա հայ մասնագետներին հրավիրել է մասնակցել հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին Իրանում կայանալիք հմտությունների մրցույթին։
ՀՀ աշխատանքի նախարար Մկրտչյանն Իրանի և Հայաստանի հարաբերությունները որակել է որպես պատմական և սերտ, և նշել է, որ 2022 թվականից հետո հասարակական հարաբերությունները նույնպես զարգացել են: Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Իրանի մարզիչների վերապատրաստման կենտրոնի նման ուսումնական կենտրոն հիմնելու հարցում և հավելել, որ հայ մարզիչները կուղարկվեն Իրան վերապատրաստման:
Նա նաև Միդարիին հրավիրել է այցելել Հայաստան։