Ռուսական մշակույթի շաբաթ Իրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i233626-Ռուսական_մշակույթի_շաբաթ_Իրանում
Թեհրանում և Սպահանում 2025 թվականի հունիսի 10-ից 15-ը կանցկացվի ռուսական մշակույթի շաբաթ։ Այս միջոցառմանը նպատակն է ամրապնդել մշակութային փոխազդեցությունները և ներկայացնել ռուսական արվեստն ու ավանդույթները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2025 07:25 Asia/Tehran
  • Ռուսական մշակույթի շաբաթ Իրանում

Թեհրանում և Սպահանում 2025 թվականի հունիսի 10-ից 15-ը կանցկացվի ռուսական մշակույթի շաբաթ։ Այս միջոցառմանը նպատակն է ամրապնդել մշակութային փոխազդեցությունները և ներկայացնել ռուսական արվեստն ու ավանդույթները։

Մշակույթի շաբաթվան կմասնակցեն ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան:
Թեհրանում ռուսական մշակույթի շաբաթվա միջոցառումների բացման արարողությունը տեղի ունեցավ Պյոտր Չայկովսկու անվան Ռուսաստանի պետական մեծ սիմֆոնիկ նվագախմբի, Դաղստանի ազգային «Լեզգինկա» անսամբլի և Ռուսաստանի ավանդական գործիքների ազգային նվագախմբից Ալեքսանդր Նիկոլայչուկի ելույթներով։
Ռուսական մշակույթի շաբաթվա շրջանակներում, հունիսի 10-15, ժամը 14:00-20:00 Նիավարան մշակութային կենտրոնում կկայանա «Ռուսաստանի կենդանի ավանդույթները» ցուցահանդեսը, իսկ հունիսի 9-13, ժամը 18:00 Թեհրանի գրքի այգում ռուսական ֆիլմերի փառատոնը։
Սպահանում բացման արարողությունը և կինոփառատոնը կանցկացվեն քաղաքի կենտրոնում։