Իրանը գազային տուրբինների արտադրության ոլորտում հայտնվել է աշխարհի 5 առաջատար երկրների շարքում
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետությունը գազային տուրբինների արտադրության ոլորտում հայտնվել է աշխարհի 5 առաջատար երկրների շարքում։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Al-Alam-ին, Թեհրանի արևմուտքում գտնվող Shahriar Turbine Components ընկերության գործադիր տնօրեն Ասղար Հաքիմին երեկ՝ հունիսի 10-ին, ասել է. «Աշխարհում միայն մի քանի երկրներ կան, որոնք ունեն գազային տուրբինների տեխնոլոգիա, և Իրանը այդ երկրներից մեկն է։ Իրանը գազային տուրբինների ոլորտում աշխարհի հինգ առաջատար երկրներից մեկն է։ Մենք և՛ գազային տուրբինների արտադրողներ ենք, և՛ դրանց մասերի վերանորոգողներ»։
Shahriar Turbine Components ընկերության գործադիր տնօրենը, նշելով, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ խնայվել է 100 միլիոն եվրո արտարժույթ, հավելել է. «Մենք գազային տուրբինների ոլորտում տեխնիկական և ինժեներական ծառայություններ ենք արտահանում Իրաք և բանակցություններ ենք վարում Ռուսաստանի և Վենեսուելայի հետ ծառայություններ մատուցելու համար»։
Shahriar Turbine Components գիտելիքահենք ընկերության գործադիր տնօրենը նույնպես անդրադարձավ տուրբինների արտադրության ոլորտում պատժամիջոցների դերին և ասաց. «Չնայած պատժամիջոցները խնդիրներ են ստեղծել, սակայն դրանք խթան են հանդիսացել այս ոլորտում մասերի արտադրության և ինքնաբավության հասնելու համար»։
Հաքիմին նաև նշել է. «Մասերի և նորոգումների որակի առումով մենք չենք զիջում աշխարհի հեղինակավոր ընկերություններին, և մենք ոչ միայն պակաս չունենք,այլև մրցակցում ենք նրանց հետ։ Կա նույնիսկ Եվրոպա տեխնիկական ինժեներական ծառայություններ արտահանելու ներուժ»։