Իսլամական խորհրդարանի նախագահ. Վրեժի ժամանակն է
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է. «Վրեժի ժամանակն է։ Եվ վրեժը լուծելու ենք ցանկացած ձևով»։ Pars Today-ի փոխանցմամբ՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մի ուղերձով անդրադարձել է Իսրայելի հարձակմանը։
Ուղերձում մասնավորապես ասված է.
Հանուն Աստծու։
Սիոնիստական հանցավոր և ահաբեկչական խմբավորման չար ձեռքերը կրկին ներկվել են Իրանի հրամանատարների ու մոջահեդների արյամբ։ Ցավակցում եմ մեր ժողովրդին, նահատակների ընտանիքներին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին։
Բնակելի շենքերի վրա հարձակվելով՝ Սիոնիստական հանցավոր ռեժիմը ցույց տվեց, որ ինքը մարդկության ամենամեծ թշնամին է և Իրանի ժողովրդի ամենադաժան թշնամին։ Սակայն ռեժիմին ու նրա կողմնակիցներին սպասվում է իսլամի զինվորների ցավոտ պատասխանը և խիստ ու ցավալի պատիժը։ Վրեժխնդրության ժամանակը հասունացել է, և այդ վրեժը կլուծվի ցանկացած միջոցով։ Մեր հարվածն ուժեղ կլինի։ Նրանք սկսեցին այս պատմությունը, բայց, Աստծու կամոք, մենք կավարտենք այն։
Իրանի ազնիվ ժողովուրդը ճանաչում է իր երկրի բանակին։ Նահատակությունը նրանց վաղեմի ցանկությունն է։ Նրանք պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել ու թշնամու համար դառը ճակատագիր կերտել։
Սիրելի՛ ժողովուրդ!
Աստծո առաջ, մեր նահատակ եղբայրների անարատ արյամբ, մենք երդվում ենք ողջ ուժով, ինչպես լեռը, պաշտպանել ձեզ և մեր սիրելի երկիրը ։ Նահատակների արյունը մեր առաջնորդող լույսն է, և մենք ձեզանից ենք սովորել համառության և անսասանության դասը։ Մենք թշնամու աչքերից կփախցնենք քունը և ծնկի կբերենք նրան»։