Ինչո՞ւ է Իրանը ի վիճակի ջախջախիչ հարվածներ հասցնել Սիոնիստական ռեժիմին
Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու սպառնալիքներից ու ԱՄՆ-ի հետ ծրագրումից հետո, Վաշինգտոնի կանաչ լույսով, Սիոնիստական ռեժիմը հունիսի 13-ի վաղ առավոտյան, օդ-երկիր հրթիռներով ավիահարվածներ է ահսցրել Իրանի դեմ։ Հարձակումների հետևանքով զոհվել են մի շարք բարձրաստիճան զինվորական հրամանատարներ և գիտնականներ, ինչպես նաև խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Հարձակումից հետո, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ռեժիմի գործողության նպատակն էր վնասել Իրանի միջուկային և հրթիռային ենթակառուցվածքները։
Արձագանքելով Թել Ավիվի սպառնալիքներին՝ Իրանը բազմիցս հայտարարել է, որ կոշտ և վճռական պատասխան կտա ռեժիմի ցանկացած արկածախնդրության:
Հաշվի առնելով իր հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հզոր հնարավորությունները, ինչպես նաև ասիմետրիկ պատերազմի մարտավարությունն ու տեխնիկան, որոնք Իսլամական Հանրապետության զինված ուժերը կիրառում են տարիներ շարունակ, Իրանը կարող է ծանր և ջախջախիչ հարված հասցնել Իսրայելին։
Հարձակումից հետո, ԻԻՀ առաջնորդ այաթոլլահ Խամենեին իր ուղերձում ընդգծել է, որ Սիոնիստական ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի։
ԻԻՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմին Իրանի պատասխանը կլինի ջախջախիչ և ցավալի։
Իրանն այժմ գտնվում է ռազմական պատրաստվածության ամենաբարձր մակարդակում, և Թեհրանի պատասխանը, անշուշտ, կզարմացնի Իսրայելին։ Միևնույն ժամանակ, Իրանի կողմից ռեժիմի դեմ իրականացված խոշոր հետախուզական գործողության ժամանակ ձեռք բերված տեղեկատվությունն Իրանին հսկայական հետախուզական առավելություն է տվել ամերիկյան և սիոնիստական թիրախների վերաբերյալ, և Թեհրանն այժմ կարող է անակնկալի բերել իր թշնամիներին մահացու հարվածներով, նախքան նրանք որևէ քայլ կանեն։
Հաշվի առնելով Սիոնիստական ռեժիմի փոքր տարածքը, ռազմավարական խորության բացակայությունը, ինչպես նաև բնակավայրերի, նավահանգիստների, հանրային օբյեկտների, գործարանների և արտադրական կենտրոնների, ռազմական զորանոցների և ավիաբազաների, ինչպես նաև միջուկային օբյեկտների զգալի խտությունը, ռեժիմը, բնականաբար, Իրանի զինված ուժերի համար ունի նշանակալի թիրախների մի ամբողջ բանկ, և նրանք կարող են ծանր ու ավերիչ հարվածներ հասցնել Իսրայելին՝ օգտագործելով տարբեր բալիստիկ հրթիռներ, որոնք ունեն օկուպացված Պաղեստինին հասնելու համար անհրաժեշտ շառավիղ, ինչպես նաև ինքնասպան անօդաչու թռչող սարքեր՝ 2000 կիլոմետր շառավղով։
ԻԻՀ պաշտպանական և զսպող ուժը բաղկացած է մի քանի բաղադրիչներից, որոնցից ամենակարևորը հրթիռային կարողությունն է, այնպես որ Իրանը այս ոլորտում աշխարհի առաջատար երկրներից մեկն է։
Մյուս կողմից, իրանական անօդաչու թռչող սարքերը, մեծ բարձրություններում թռիչք իրկանացնելու, երկնքում երկար ժամանակ մնալու և բազմազան զենքեր կրելու ունակությամբ, կարևոր դեր են խաղում բանակի հետախուզական և օպերատիվ կարողությունների բարձրացման գործում։
Այս առաջընթացների, պաշտպանական համակարգերի, էլեկտրոնային պատերազմի նոր տեխնոլոգիաների և նավիգացիոն համակարգերի զարգացման շնորհիվ, Իրանը դարձել է Արևմտյան Ասիայի կարևոր անվտանգության և ռազմական խաղացողներից մեկը և ունի զսպման միջոցներ տարածաշրջանային և միջտարածաշրջանային սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Իսլամական Հանրապետությունը վերջերս նաև լուրջ ուժ է ձեռք բերել անվտանգության և հետախուզության հարցերում։ Սիոնիստական ռեժիմից միջուկային, ռազմական, անվտանգության և այլ ոլորտներում մեծ թվով գաղտնի փաստաթղթերի աննախադեպ փոխանցումը վկայում է Իրանի հետախուզական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ ցատկի մասին, ինչը ցույց է տալիս, որ հրթիռային ոլորտից բացի, Իրանը տարածաշրջանի առաջատար տերություն է նաև հետախուզական ոլորտում։