ԻԻՀ առաջնորդ. Իրանի զինված ուժերը կդժբախտացնեն ստոր սիոնիստներին
(last modified Sat, 14 Jun 2025 07:24:05 GMT )
Հունիս 14, 2025 10:54 Asia/Tehran

Հեռուստատեսային ելույթում դիմելով Իրանի ժողովրդին, ԻԻՀ առաջնորդն ասել է. -«Իրանի զինված ուժերը կդժբախտացնեն ստոր Սիոնիստական ռեժիմին»։

Գերագույն գլխավոր հրամանատարի ուղերձում ասվում է.

«Հանուն Աստծո

Ողջույններս եմ հղում Իրանի մեծ ժողովրդին։

Ցավակցում եմ հրամանատարների,  գիտնականների ու խաղաղ բնակիչների նահատակության կապակցությամ, ինչն իհարկե շատ ծանր է։

Սիոնիստական ռեժիմը մեծ սխալ է գործել։ Հանցանք է գործել, որի հետևանքներն, Աստծու կամոք, իրեն դժբախտացնելու են։ Իրանի ժողովուրդը չի ներելու իր նահատակների արյունը։ Եվ չի անտեսելու իր երկրի նկատմամբ իրականացված ոտնձգությունն ու բռնությքւնը։ Մեր զինված ուժերը պատրաստ վիճակում են և ժողովուրդն ու պաշտոնյաները կանգնած են բանակի մեջքին։

Այսօր քաղաքական ու հասարակական տարբեր կառույցներ ուղերձներ են հրապարակել։ Բոլորը նշել են, որ պետք է ուժով դիմակայել Սիոնիստական ռեժիմին։ Պետք է ուժով գործել և Աստծու կամոք, այդպես էլ կլինի։ Մենք նրանց հետ մեղմ չենք լինելու։

Կյանքը նրանց համար դառնանալու է։ Թող չմտածեն, թե հարձակվեցին ու ամեն ինչ ավարտվեց։ Ոչ։ Նրանք պատերազմ են սկսել։ Մենք նրանց թույլ չենք տա հեշտորեն անցնել այս հանցագործությունից։ Իրանի զինված ուժերը նրանց ցավոտ պատասխան են տալու։  Ժողովուրդը կանգնած է մեր կողքին։

Մեր սիրելի ժողովուրդը թող իմանա և վստահ լինի, որ այս հարցում մենք որևէ զիջման չենք գնալու»։