Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան, բնականոն կյանքը շարունակվում է. Քեշիշյան
https://parstoday.ir/hy/news/iran-i233732-Թեհրանի_հայ_համայնքում_տուժածներ_չկան_բնականոն_կյանքը_շարունակվում_է._Քեշիշյան
Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչներից տուժածներ չկան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 13, 2025 19:33 Asia/Tehran
  • Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան, բնականոն կյանքը շարունակվում է. Քեշիշյան

Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչներից տուժածներ չկան։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։

«Ամենամոտ հարվածը 1 կմ հեռավորության վրա է եղել։ Ոչ մի վնաս հայկական համայնքում չկա»,– նշեց Քեշիշյանը։

Նա կարծում է, որ իսրայելական կողմը հաշվարկ է արել ու հստակ հարվածներ հասցրել ռազմական օբյեկտներին։ Թիրախավորվել են նաև բարձրաստիճան պաշտոնյաներ ու գիտնականներ։ Իսկ այն քաղաքացիական անձինք, որ տուժել են, պարզապես մոտ են եղել թիրախավորված կառույցներին։

Քեշիշյանը վստահեցրեց նաև, որ Թեհրանում այս պահին խուճապ չկա, մարդիկ իրենց գործերով են զբաղված։

Նրա խոսքով ՝ Իրանում հայ համայնքի թիվն այսօր կազմում է մոտ 50 հազար մարդ: Մեծ մասը բնակվում Է հենց Թեհրանում։