Զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ. Փոխարինող հրամանատարները ամենայն հզորությամբ կշարունակեն նահատակների ուղին
(last modified Sat, 14 Jun 2025 13:57:42 GMT )
Հունիս 14, 2025 17:27 Asia/Tehran
  • Զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ. Փոխարինող հրամանատարները ամենայն հզորությամբ կշարունակեն նահատակների ուղին

Pars Today-Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակը, նշելով, որ փոխարինող հրամանատարները ամենայն հզորությամբ կշարունակեն նահատակների ուղին, ասել է. «Սա սխալ հաշվարկ է, որը ձևավորվել է սիոնիստական ​​ռեժիմի և նրա աջակիցների մտքում, ըստ որի՝ մեր հրամանատարներին սպանելով կկարողանան թուլացնել զինված ուժերին»։

Pars Today-ը հղում անելով IRNA գործակալությանը հաղորդում է,որ բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեքարչին շաբաթ օրը տված հարցազրույցում, Սիոնիստական ռեժիմի այն պնդման վերաբերյալ, որ Իրանը «Ազնիվ խոստում-3» գործողության շրջանակներում թիրախավորել է երեք բնակելի թաղամասեր, ասել է. «Հենց այս սիոնիստական ​​ու մանկասպան կեղծ ռեժիմն էր, որը ուրբաթ առավոտյան հարձակվեց մեր բնակելի տարածքների վրա և սպանեց զգալի թվով անմեղ մարդկանց, կանանց և երեխաների: Հետևաբար, այս ռեժիմը հանցագործ զավթիչ է, որը հարձակվել է բնակելի տարածքների վրա և սպանել անմեղ մարդկանց»:

Շեքարչին հավելել է․-«Սիոնիստական ​​ռեժիմը նույնիսկ իր աջակիցների, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների օգնությամբ երբեք չի կարող որսալ մեր հզոր և բարձր ճշգրտությամբ հրթիռները, որոնք կարող են անցնել  սիոնիստական  տարբեր ​​պաշտպանական համակարգերի միջով: Սա արդեն որերորդ անգամն է, որ մեր հրթիռներն անցնում են այդ համակարգերի միջով, և «Ազնիվ խոստում-3» գործողությունը կատարվել է շատ ավելի ջաջախիչ ուժգնությամբ, ուստի այս պնդումները պայմանավորված են նրանց անկարողությամբ»:

Զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակը նշել է. «Եթե մեր որոշ հրթիռներ հարվածում են բնակելի թաղամասերին, դա պայմանավորված է նրանով, որ սիոնիստական ​​ռեժիմը հրթիռները ռազմական թիրախներին հարվածելուց շեղելու համար ստեղծել է խանգարումներ, որպեսզի մեր հրթիռները չդիպչեն ռազմական կենտրոններին, մասնավորապես՝ սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նախարարության կենտրոնակայանին: Իհարկե, այս բոլոր հնարքներով հանդերձ դա նրանց  չի հաջողվել»:

Գեներալ Շեքարչին ասաց. «Իհարկե, այս խանգարումային պայմաններում այս հրթիռներից մի քանիսը ուղղվել են դեպի այլ տարածքներ, ինչը այս ռեժիմի կողմից իրականացված ևս մեկ հանցավոր գործողություն է, ուստի դա հենց այս մանկասպան և կեղծ սիոնիստական ​​ռեժիմն է, որ հարվածել Իրանի բնակելի թաղամասերին»։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակը հավելեց. «Իր հայտարարություններում Իրանի Գերագույն գլխավոր հրամանատարը հստակ հայտարարեց աշխարհին և սիոնիստական ​​ռեժիմին՝ հույս տալով Իրանի ազգին, որ մենք անպայման կստիպենք այս ռեժիմին զղջալ իր արածի  համար, ուստի «Ազնիվ խոստում 3»-ը մեր հզոր և ջախջախիչ գործողության մի մասն էր՝ հաշվի առնելով սիոնիստական ​​ռեժիմի կողմից կատարված այս հանցագործությունը, իսկ մյուս կողմից՝ այն ցույց տվեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ուժ՝ արձագանքելու և պատժելու ագրեսորին»։

Շեքարչին հիշեցրեց. «Ինչպես նշեց Գերագույն առաջնորդը. փոխարինողները կշարունակեն նահատակների ճանապարհը ավելի հզոր և ավելի ուժեղ կամքով և սիոնիստական ​​ռեժիմին կստիպեն զղջալ իր արածի համար»։