Իրանցի աշակերտների հաջողությունը 2026թ. Քիմիայի համաշխարհային օլիմպիադայում
Հուլիս 19, 2026 16:56 Asia/Tehran
Իրանի Իսլամական Հանրապետության քիմիայի ազգային օլիմպիական թիմը Տաշքենդում (Ուզբեկստան) անցկացված Քիմիայի 58-րդ համաշխարհային օլիմպիադայում (IChO 2026) նվաճել է 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ։
Pars Today-ը, վկայակոչելով Իրանի հեռուստատեսությունը, հայտնում է, որ մրցույթն անցկացվել է 2026 թվականի հուլիսի 10-19-ը՝ աշխարհի 90 երկրներից ավելի քան 350 աշակերտների մասնակցությամբ։
Ալի Շամսի Մոֆախարը, Մեհյար Նաջջարը և Ամիրռեզա Հոսեյնին արժանացել են արծաթե մեդալների, իսկ Արիո Սեյրաֆին՝ բրոնզե մեդալի։
Այս հաջողությունը ևս մեկ անգամ ցույց տվեց իրանցի աշակերտների գիտական բարձր պատրաստվածությունը, գիտելիքներն ու տաղանդը աշխարհի ամենահեղինակավոր գիտական մրցույթներից մեկում։