Արաղչի․ Բանակցել պետք է այն ժամանակ, երբ ռազմական ճակատում առավելությունն քոնն է
Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ներկայացնելով Թեհրանի դիրքորոշումը պատերազմի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ, ընդգծել է, որ բանակցությունները միայն այն դեպքում են իմաստ ունենում, երբ հակառակորդը չի կարող ռազմական ճնշման միջոցով պարտադրել իր պահանջները։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Արաղչին հայտարարել է, որ պատերազմի սկսելու որոշումը կայացրել էր հակառակ կողմը, իսկ Իրանն իր հերթին փորձել էր դիվանագիտական ճանապարհով կանխել դրա բռնկումը։ Սակայն, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ին չհաջողվեց հասնել «զրոյական հարստացման» պահանջի իրագործմանը, Վաշինգտոնը դիմեց ռազմական տարբերակին։
Նա հավելել է, որ պատերազմի սկսման կամ ավարտի վերաբերյալ որոշումները կայացվում են երկրի բարձրագույն պետական մարմինների շրջանակում, իսկ Վաշինգտոնի պահանջների ընդունումը կարող էր վտանգավոր նախադեպ ստեղծել միջազգային հարաբերություններում։
Իրանի արտգործնախարարը նշել է, որ պատերազմը չկարողացավ ապահովել ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի նպատակների իրականացումը, և, ի վերջո, Վաշինգտոնը ստիպված եղավ հարգել Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունը։