Իրանը դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը. պատգամավոր
Հունիս 15, 2025 10:09 Asia/Tehran
Իրանն Իսրայելի հարձակումներից հետո դիտարկում է Հորմուզի նեղուցը փակելու հնարավորությունը։ Ինչպես տեղեկացնում է իրանական «Rokna» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Իսմայիլ Քոուսարին:
Հորմուզի նեղուցի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, հարավայինը՝ Արաբական Միացյալ Էմիրություններին և Օմանի մի փոքր մասին։ Այս նեղուցով է անցնում հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների շուրջ 30%-ը և նավթի ու նավթամթերքի համաշխարհային արտահանման շուրջ 20%-ը։
«Այժմ քննարկվում է Հորմուզի նեղուցի փակման հարցը, և Իրանն առանց վարանելու համապատասխան որոշում կկայացնի», - ասել է նա։