Ի՞նչ հարվածնեչր է հասրցրել Իրանն Իսրայելին՝ «Ազնիվ խոստում 3» գործողության ընթացքում
(last modified Sun, 15 Jun 2025 06:32:03 GMT )
Հունիս 15, 2025 10:02 Asia/Tehran
  • Ի՞նչ հարվածնեչր է հասրցրել Իրանն Իսրայելին՝ «Ազնիվ խոստում 3» գործողության ընթացքում

«Ազնիվ խոստում 3» գործողության վեցերորդ ալիքն իրականացնելուց մի քանի ժամ անց, ԻԻՀ ԶՈՒ-ն շաբաթ երեկոյան սկսել է օկուպացված տարածքների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների հերթական փուլը։

Ի պատասխան Սիոնիստական ռեժիմի հարձակումների, որոնց հետևանքով զոհվեցին բարձրաստիճան հրամանատարներ, ականավոր գիտնականներ և անմեղ քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ, Իրանն ուրբաթ երեկոյան պատասխան հարձակում սկսեց օկուպացված տարածքների վրա, որոնց ավարտը դեռևս չի հայտարարվել։ 
Pars Today-ի այս հոդվածում ներկայացնում ենք Իրանի կողմից օկուպացված տարածքների վրա իրականացված անօդաչու թռչող սարքերի հրթիռային հարձակման երկրորդ փուլի որոշ մանրամասներ։

Թեհրանի ժամանակով մոտավորապես ժամը 13:30-ին
 ԻՀՊԿ մամուլի գրասենյակը հայտարարեց․ «Ղադր տոնի երեկոյան ԻՀՊԿ օդուժը սկսել է «Ազնիվ խոստոմ 3» կոդային անվամբ զանգվածային համակցված հրթիռային-անօդաչու թռչող սարքերի հարձակողական գործողության նոր ալիքը»։

Մոտ 24 ժամ 
Ըստ նախնական հաղորդումների՝ տասնյակ իրանական հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր հաջողությամբ անցել են Իսրայելի ռեժիմի պաշտպանական բազմաթիվ շերտերով և հարվածել թիրախներին։ Ըստ որրոշ հաղորդումների՝ իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Նեթանիային, Հերզլիային, Հայֆային, Թամրային, Աշդոդին և Քերիոթին։ Հարձակումների հետևրանքով տարբեր տարածքներում հրդեհներ են բռնկվել։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իրանը Հայֆայի ուղղությամբ արձակել է ընդամենը 40 հրթիռ։

Մոտավորապես 00:15-ին 
Իրանական հրթիռները հարվածել են Սիոնիստական ռեժիմի ամենակարևոր էներգետիկ ենթակառուցվածքներից մեկին՝ Հայֆայի նավթավերամշակման գործարանին, որը մատակարարում է ռեժիմի բենզինի 40%-ը և դիզելային վառելիքի 60%-ը։ Իսրայելական լրատվամիջոցների կողմից հրապարակված լուսանկարները ցույց են տալիս, որ հրթիռները ճշգրտորեն հարվածել են այս կարևոր օբյեկտներին։ Իրանական հրթիռները հարվածել են նաև Իսրայելի մի շարք կարևորագույն էներգետիկ օբյեկտների։ Հարձակումների հետևանքով օկուպացված տարածքների կենտրոնական շրջաններում գրանցվել է էլեկտրաէներգիայի բաշխման խափանում և և ռեժիմի կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների մի մասի աշխատանքը դադարել է։

Մոտավորապես ժամը 1։00-ին
Տարածաշրջանային լրատվամիջոցները հաղորդել են. «Այսօր երեկոյան Հայֆան թիրախավորվել է իրանական 30 ճշգրիտ հրթիռներով։ Իրանի թիրախների թվում են հայտնվել Հայֆայի վերամշակման գործարանը (իսրայելական ռեժիմի բենզինի արտադրության կենտրոնը), արդյունաբերական և նավահանգստային ենթակառուցվածքները, մի քանի 20-հարկանի բնակելի շենքեր և էլեկտրակայան։ 
Եբրայական ԶԼՄ-ները հաղորդել են. «Հակաօդային պաշտպանությունը անակնկալի է բերվել։ Կաբինետը գտնվում է ցնցման մեջ։ Սա ռեժիմի խորքում իրականացված ամենածանր ուղղակի հարձակումներից մեկն է։
 Սիոնիստական «Մաարիվ» թերթը գրել է. «Մենք այժմ գտնվում ենք Իսրայելի պատմության մեջ տեղի ունեցած ամենադաժան հարձակումների տակ։ Որտե՞ղ է վարչապետ Նեթանյահուն»։

Մոտավորապես ժամը 2-ին
ԻՀՊԿ մամուլի գրասենյակը հայտարարել է. «Ի պատասխան Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի,  «Ճշմարիտ խոստում 3» գործողության շրջանակներում թիրախավորվել են կործանիչների արտադրության օբյեկտները և ռեժիմի էներգամատակարարման կենտրոնները: «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հարձակողական գործողությունները կդառնան ավելի կոշտ և լայնածավալ, եթե ագրեսիան շարունակվի»:

Մոտավորապես ժամը 3-ին 

«Ճշմարիտ խոստում 3» գործողությաան երկրորդ փուլի երրորդ ալիքը սկսվեց Պաղեստինի օկուպացված տարածքների ուղղությամբ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումներով, իսկ իսրայելական լրատվամիջոցները հայտնեցին, որ Թել Ավիվը ցնցվել է հզոր պայթյուններից։ Հաղորդվեց, որ այս հարձակումների ընթացքում Իրանն արձակել է 50 բալիստիկ հրթիռ։ Եբրայական լրատվամիջոցները, ծաղրելով Նեթանյահուի այն հայտարարությունը, թե «Իրան տանող ճանապարհը հիմա ասֆալտապատված է», գրել են. «Կարծես թե Իսրայելի կենտրոն տանող ճանապարհը նույնպես հիմա ասֆալտապատված է»։

Արդյո՞ք Իրանի հարձակումները կսաստկանան

Իրանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստվում է երկարատև դիմակայության և կբարձրացնի իր հարձակումների մակարդակը, եթե ագրեսիան շարունակվի։ Պաշտոնյան, որի անունը և պաշտոնը չեն նշվել, ասել է. «Թեհրանը չի սկսել պատերազմը, բայց մենք ենք որոշելու թե երբ այն կավարտվի»։
 Իրանցի պաշտոնյան նշել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից սկսված պատերազմի արդյունքը կդառնա նրա կառավարության և քաղաքական համակարգի վերջը։ Նա հավելել է. «Մենք պաշտպանում ենք մեր ազգն ու երկիրը Իսրայելի բարբարոսությունից և կշարունակենք այս ճանապարհով»։