Իրանի ոստիկանությունը «Մոսադի» երկու գործակալ է ձերբակալել
Հունիս 15, 2025 15:18 Asia/Tehran
Իրանի ոստիկանությունը իսրայելական «Մոսադ» հետախուզության երկու գործակալի է ձերբակալել երկրի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Ալբորզ նահանգում, հաղորդում է ISNA գործակալությունը:
«Ալբորզ նահանգի ոստիկանության հետախուզական ստորաբաժանման ուժերի աշխատանքի շնորհիվ ձերբակալվել է «Մոսադ» ահաբեկչական խմբավորման երկու անդամ, որոնք Սավոջբոլաղում զբաղվում էին ռումբերի, պայթուցիկ նյութերի, ական-թակարդների և էլեկտրոնային սարքավորումների ստեղծմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ: