Իրանում բնակելի և քաղաքացիական շենքերը՝ Սիոնիստական ռեժիմի առաջին թիրախներն են
-
Իրանում բնակելի և քաղաքացիական շենքերը՝ Սիոնիստական ռեժիմի առաջին թիրախներն են
2025 թվականի հունիսի 14-ի՝ շաբաթ երեկոյան, Սիոնիստական ռեժիմը թիրախավորեց Թեհրանի և Իրանի այլ քաղաքների մի շարք բնակելի և քաղաքացիական շենքեր, ինչին արձագանքեց Իրանի Իսլամական Հանրապետության ՀՕՊ-ը։ Այս հարձակումների ընթացքում վնասվել են մի քանի բնակելի տներ, վիրավորվել են մի շարք կանայք և երեխաներ։
Պաշտոնական աղբյուրների համաձայն, այս հարձակումների թիրախների թվում էին Թեհրանի այնպիսի շրջաններ, ինչպիսիք են Նարմաքը, Նոբոնյադը, Զամզամը, Շահրանը և Շահր-Ռեյը: Զգայուն կետերից մեկը Թեհրանի արևմուտքում գտնվող Շահրանի նավթամբարն էր, որը հրդեհվել էր հարվածից հետո: Փրկարարական և օպերատիվ ուժերը անմիջապես միջոցներ ձեռնարկեցին և վերահսկեցին հրդեհը: Թիրախավորվել է նաև Թեհրանի հարավում գտնվող վառելիքի տանկեր, որը, ըստ աղբյուրների, հաջողությամբ ամրացվել և մարվել է կրակը:
Իրանի ՀՕՊ համակարգերը ակտիվացվել են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բանդար Աբբասը, Խորամաբադը, Թավրիզը, Մաշհադը, Շիրազը և Սպահանը, իսկ որոշ աղբյուրներ հայտնել են անհայտ ԱԹՍ-ների ոչնչացման մասին։
Իրանի պաշտոնյաների խոսքով՝ չնայած հարձակումների ծանրությանը, իրավիճակը լիովին վերահսկողության տակ է, և տուժած տարածքներում տեղակայվել են փրկարարական և անվտանգության ուժեր։
Թեհրանի Շահիդ Չամրան բնակելի թաղամասում ուրբաթ երեկոյան տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա։