Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է նաեւ հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության
(last modified Sun, 15 Jun 2025 16:00:26 GMT )
Հունիս 15, 2025 19:30 Asia/Tehran
  •  Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է նաեւ հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության

Իսրայելի զինված ուժերի կողմից իրականացված ռմբակոծության հետևանքով պայթյուն է տեղի ունեցել հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրությանը մոտ։

Պայթյունի ալիքը տարածվել և վնասել է հարակից շինությունների պատուհանները։  Փշրվել են նաև «Ալիք» օրաթերթի խմբագրության ապակիները։

Թերթի խմբագրությունից «Փաստինֆո»-ին տեղեկացրել են, որ որոշ ժամանակ թերթը տպագիր տարբերակով լույս չի տեսնելու։  Գործելու է միայն օնլայն տարբերակը՝ մինչև խմբագրության շենքը վերականգնվի։

Թերթի խմբագիր Արամ Շահնազարյանի փոխանցմամբ՝ հարվածը եղել է խմբագրության շենքից մի քանի շենք այն կողմ։ Ավիրվել են երկու քաղաքացիական շենքեր, կա նաև քաղաքացիական զոհերի մասին տեղեկություն։

«Այս պահին խմբագրակազմը զբաղված է տարածքի կարգի բերելու աշխատանքներով, որպեսզի հետագայում կարողանանք վերականգնել նաև թերթի տպագրությունը», — նշեց Շահնազարյանը։