Ատրպատականի հայոց թեմը սիոնիստական ռեժիմի հարձակումները
(last modified Mon, 16 Jun 2025 11:12:38 GMT )
Հունիս 16, 2025 14:42 Asia/Tehran
  • Ատրպատականի հայոց թեմը սիոնիստական ռեժիմի հարձակումները

Դժբախտաբար վերջին մի քանի օրերին ականատեսը եղանք սիոնիստական ռեժիմի դաժան եւ անմարդկային ահաբեկչական հարձակումները Իրանի Իսլամական հանրապետության տարածքին, որի արդյունքում նահատակվեցին երկրի Զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարներ, միջուկային ոլորտի գիտնականներ, ինչպես նաև անմեղ հայրենակիցներ։

Սույն գրությամբ Ատրպատականի հայոց թեմը այս հարձակումները դատապարտելով ու կրկին հույս դնելով երկրի անզուգական համերաշխության սկզբունքներին, պաշտպանում ենք Իրանի անզիճելի իրավունքը՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը եւ քաղաքացիների անվտանգությունը։

Վստահ ենք, որ ԻԻՀ իր Գերագույն առաջնորդի գլխավորությամբ եւ պահպանելով իր ազգային համախմբվածությունն ու միասնականությունը շուտով կհաղթահարի սիոնիստական ռեժիմին։

Ի վերջո, անձնապես Մեր, Պատգամավորական ժողովի եւ Թեմական խորհրդի անունից ցավակցություն ենք հայտնում երկրի Գերագույն առաջնորդ Այաթ․ Խամենեյին եւ Իրանի ժողովրդին վերոնշյալ անձանց նահատակության առիթով։ Հավատում ենք, որ ամենակարող Աստվածը կպաշտպանի Իրանը եւ իր ժողովրդին ցանկացած որևե չարիքներից։

Աղոթարար՝
Գրիգոր Արք․Չիֆթճյան
Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ