Արաղչի. Սիոնիստները պետք է ուշադրություն դարձնեն տարհանման մասին մեր նախազգուշացումներին
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանի հզոր զինված ուժերը ճշգրիտ գործողությամբ ոչնչացրել են Իսրայելի ռազմական հրամանատարության, վերահսկողության և հետախուզության շտաբը և ևս մեկ կարևոր թիրախ»։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Աբբաս Արաղչին X-ում գրել է. «Պայթյունի ալիքը թեթև վնաս է հասցրել մոտակայքում տեղակայված «Սորոկա» ռազմական հոսպիտալին, որը մեծ մասամբ տարհանվել էր»։
Բուժկենտրոնն օգտագործվում է հիմնականում 25 մղոն հեռավորության վրա գտնվող Գազայի ցեղասպանությանը մասնակցած իսրայելցի զինվորների բուժման համար։ Իսկ Գազայում Իսրայելը ոչնչացրել կամ վնասել է հիվանդանոցների 94%-ը։
Արաղչին հավելել է․ «Այս արյունահեղությունը սկսել է Իսրայելի ռեժիմը, ոչ թե Իրանը, և հիվանդանոցներն ու քաղաքացիական բնակչությանը թիրախավորել են ոչ թե իրանցիներն, այլ իսրայելցի ռազմական հանցագործները։ Ուրբաթ օրն Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմի հետևանքով, առանց որևէ պատճառի, սպանվել են հարյուրավոր իրանցիներ»։
ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է․ «Սիոնիստները պետք է հետևեն հարձակումներից առաջ հնչեցվող տարհանման նախազգուշացումներին և խուսափեն ռազմական ու անվտանգության կառույցներին մոտենալուց։ Իրանի հզոր զինված ուժերը շարունակելու են պայքարել անմեղ մարդկանց թիրախավորող հանցագործների դեմ, մինչև նրանք դադարեցնեն ագրեսիան և ռազմատուրք վճարեն մեր ժողովրդի դեմ կիրառած ագրեսիայի համար»։