Իրանի նախագահ. Պարտադրված պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը թշնամու ագրեսիայի «անվերապահ դադարեցումն» է
https://parstoday.ir/hy/news/iran-i233880-Իրանի_նախագահ._Պարտադրված_պատերազմը_դադարեցնելու_միակ_ճանապարհը_թշնամու_ագրեսիայի_անվերապահ_դադարեցումն_է
Իրանի նախագահն ասել է. «Պարտադրված պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը թշնամու ագրեսիայի «անվերապահ դադարեցումն» է, հակառակ դեպքում Իրանի պատասխանները ավելի կոշտ լինեն»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 21, 2025 14:26 Asia/Tehran
  • Իրանի նախագահ. Պարտադրված պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը թշնամու ագրեսիայի «անվերապահ դադարեցումն» է

Իրանի նախագահն ասել է. «Պարտադրված պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը թշնամու ագրեսիայի «անվերապահ դադարեցումն» է, հակառակ դեպքում Իրանի պատասխանները ավելի կոշտ լինեն»։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Մասուդ Փեզեշքյանը X-ում գրել է. «Իրանը միշտ ձգտել է խաղաղության։ Եվ այսօր, պարտադրված պատերազմը դադարեցնելու միակ ճանապարհը թշնամու ագրեսիան «անվերապահորեն դադարեցնելն» ու սիոնիստ ահաբեկիչների արկածախնդրությունները ընդմիշտ դադարեցնելու վերջնական երաշխիք տալն է։ Հակառակ դեպքում իրանի պատասխանն ավելի կոշտ կլինի»։Հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ հարձակում սկսեց Իրանի դեմ, թիրախավորելով Թեհրանը և մի շարք այլ քաղաքներ, ինչպես նաև երկրի միջուկային օբյեկտները։ Հարձակումների ընթացքում նահատակվեցին մի շարք զինվորական հրամանատարներ, գիտնականներ և քաղաքացիական անձինք։Հարձակումից հետո, ԻԻՀ առաջնորդը հեռուստատեսային ուղերձով դիմեց ժողովրդին, ասելով․ «Զինված ուժերը կդժբախտացնեն Սիոնիստական չարագործ ռեժիմին և, Աստծո կամոք, գործողությունների ուժով կդառնացնեն նրանց կյանքը, և նրանք հանգիստ չեն ունենա»։Նույն օրը երեկոյան Իրանը սկսեց «Ազնիվ խոստում 3» գործողությունը, որի ընթացքում տասնյակ հրթիռներ արձակվեցին օկուպացված տարածքների ուղղությամբ։