Արաղչի. ԱՄՆ-ի հետ բանակցությունները բացառված են, քանի դեռ ագրեսիան շարունակվում է 
https://parstoday.ir/hy/news/iran-i233982-Արաղչի._ԱՄՆ_ի_հետ_բանակցությունները_բացառված_են_քանի_դեռ_ագրեսիան_շարունակվում_է
«Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Մենք բոլոր միջնորդներին ասել ենք, որ Իրանը չի վերադառնա Միացյալ Նահանգների հետ բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ ագրեսիան շարունակվում է»։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2025 05:51 Asia/Tehran
  • Արաղչի. ԱՄՆ-ի հետ բանակցությունները բացառված են, քանի դեռ ագրեսիան շարունակվում է 

«Ալ-Արաբի Ալ-Ջադիդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Մենք բոլոր միջնորդներին ասել ենք, որ Իրանը չի վերադառնա Միացյալ Նահանգների հետ բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ ագրեսիան շարունակվում է»։ 

Հղում անելով Tasnim լրատվական գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Աբբաս Արաղչին ասել է. «Մեր հարգանքը Կատարի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ կայուն և մշտական է։ Մենք ԱՄՆ-ից  հաղորդագրություններ ենք ստացել և պատասխանները փոխանցել միջնորդների միջոցով։ Մենք բոլոր միջնորդներին ասել ենք, որ Իրանը չի վերադառնա Միացյալ Նահանգների հետ բանակցությունների սեղանի շուրջ, քանի դեռ ագրեսիան շարունակվում է»։ 
Նա հավելել է․ «Արաբական և իսլամական երկրների հասարակական կարծիքի և Իրանի ժողովրդի միջև մտերմությունն առավել քան երբևէ, ամրապնդվել է»։