Արտասահմանյան ԶԼՄ-ներն անդրադարձել են Իրանում նահատակների հուղարկավորության արարողությանը
The Associated Press-ը գրել է. «Հազարավոր սգացող իրանցիներ շաբաթ օրը դուրս են եկել Թեհրանի կենտրոնական փողոցներ՝ վերջին հրաժեշտը տալու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարին, այլ բարձրաստիճան զինվորական հրամանատարներին և միջուկային գիտնականներին, որոնք նահատակվել են Սիոնիստական ռեժիմի դեմ 12-օրյա պատերազմի ընթացքում»:
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է. «Մինչ մարդիկ վանկարկում էին «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին» կարգախոսներ, մայրաքաղաքի Ազատության պողոտայով բեռնատարներով տեղափոխվում էին բարձրաստիճան զինվորական հրամանատարների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց դագաղները»:
Իրանի հեռուստատեսության հաղորդմամբ՝ հրադադարից հետո տեղի ունեցող հուղարկավորության ժամանակ հողին կհանձնվի 60 մարմին, այդ թվում՝ չորս կին և չորս երեխա։

Լիբանանյան «Ալ-Մանար» ցանցը հաղորդել է, որ իրանցիները մեծ մասնակցություն են ունեցել արարողությանը։
Ըստ այս հաղորդման՝ վաղ առավոտից, Հեղափոխության հրապարակում նահատակների հուղարկավորության արարողության մեկնարկից առաջ, իրանցիները հավաքվել էին արարողության վայրում՝ իրենց նվիրվածությունը ցույց տալու նահատակներին։
AFP-ն նաև գրել է, որ Իրանում սկսվել է Սիոնիստական ռեժիմի դեմ պատերազմում նահատակված մոտ 60 մարդու, այդ թվում՝ զինվորական հրամանատարների մարմինների հուղարկավորության արարողությունը։
Ըստ այս հաղորդման՝ Իրանի հեռուստատեսությունը հեռարձակել է արարողությունը՝ ցուցադրելով սևազգեստ մարդկանց պատկերներ, որոնք ծածանում էին Իրանի դրոշներն ու պահում զինվորական հրամանատարների նկարները։ Հեռուստատեսությամբ ցուցադրվել են նաև Իրանի դրոշներով պատված դագաղներ և համազգեստ կրող նահատակ հրամանատարների նկարներ, որոնք տեղադրված էին Հեղափոխության հրապարակում։
Հունիսի 13-ին Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի վրա հարձակման հետևանքով նահատակվեցին մի խումբ բարձրաստիճան զինվորական հրամանատարներ, գիտնականներ և քաղաքացիական անձինք:
Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները միացավ Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ անձազերծված պատերազմին՝ հարձակվելով Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտների վրա։ Այս գործողություններին ի պատասխան՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարար սեյեդ Աբբաս Արաղչին, հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին, հայտարարեց, որ Իրանը պահպանում է բոլոր հնարավորությունները՝ իր ազգային շահերը և իր ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու համար։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իրանի և Սիոնիստական ռեժիմի միջև հրադադարի համաձայնագրի կնքման մասին։ Իրանը հայտարարեց, որ ինքը չի սկսել պատերազմը և եթե Իսրայելի ռեժիմը դադարեցնի իր անօրինական ներխուժումը, Թեհրանը մտադիր չէ շարունակել պատասխան գործողությունները։