Վենեսուելան «Սիմոն Բոլիվարի անվան մրցանակ» է շնորհել Իրանի հեռուստատեսության հաղորդավարուհուն
Վենեսուելան «Սիմոն Բոլիվարի» անվան հատուկ մրցանակը շնորհել է Իրանի պետաան ռադիոհեռուստատեսության հաղորդավարուհի «Սահար Էմամիին» և Իրանի ազգային լրատվամիջոցի շենքի վրա «Իսրայելի հարձակման նահատակներին»։
Մրցանակը հանձնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Լրագրողների ազգային օրը։ Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի ռադիոհեռուստատեսության շենքերից մեկի վրա հարձակման ժամանակ Էմամին շարունակել է ուղիղ եթերում իր ելույթը՝ չնայած ճգնաժամային պայմաններին, և աշխարհին փոխանցել Իրանի դիմադրության ուղերձը։
Վենեսուելայում Իրանի դեսպան Ալի Չեգինին Էմամիի և նահատակների ընտանիքների անունից ստացել է մրցանակը։ ՄԻջոցառման ժամանակ Մադուրոն բարձր է գնահատել է Իրանի դիմադրությունը, դատապարտել սիոնիստական ռեժիմին ու Միացյալ Նահանգներին և ընդգծել Իրանի ժողովրդի հաղթանակը։ Միջոցառումը ուղիղ հեռարձակվել է Վենեսուելայի հեռուստաալիքներով։