Իրանի առևտրաշրջանառությունը գերազանցել է 24 միլիարդ դոլարը
https://parstoday.ir/hy/news/iran-i234198-Իրանի_առևտրաշրջանառությունը_գերազանցել_է_24_միլիարդ_դոլարը
Անցած եռամսյակում Իրանի ոչ նավթային առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 43.4 միլիոն տոննա, կամ 24.68 միլիարդ դոլար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2025 13:37 Asia/Tehran
  • Իրանի առևտրաշրջանառությունը գերազանցել է 24 միլիարդ դոլարը

Անցած եռամսյակում Իրանի ոչ նավթային առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 43.4 միլիոն տոննա, կամ 24.68 միլիարդ դոլար։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի մաքսային ծառայության ղեկավար Ֆարուդ Ասկարին հայտարարել է․  «Իրանի ոչ նավթային արտահանումը այս ժամանակահատվածում կազմել է 34.4 միլիոն տոննա կամ 11.65 միլիարդ դոլար։ Արտահանվել է 4.68 միլիարդ դոլար արժողությամբ 11.13 միլիոն տոննա նավթաքիմիական արտադրանք։

Նշված  ժամանակահատվածում Իրանի արտահանման հիմնական ուղղություններն են եղել   Չինաստանը, Իրաքը, ԱՄԷ-ն, Թուրքիան, Աֆղանստանը, Օմանը և Պակիստանը։ Նույն ժամանակահատվածում Իրանը ներմուծել է 13.02 միլիարդ դոլար արժողությամբ 9.01 միլիոն տոննա ապրանք։