«Ալ-Ախբար». Իրանի միջուկային արդյունաբերությունը հնարավոր չէ ոչնչացնել
https://parstoday.ir/hy/news/iran-i234214-Ալ_Ախբար_._Իրանի_միջուկային_արդյունաբերությունը_հնարավոր_չէ_ոչնչացնել
Լիբանանյան «Ալ-Ախբար» թերթը մի հոդվածում գրել է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան ու իսրայելական հարձակումնեևրը չեն կարող ոչնչացնել այս արդյունաբերությունը, քանի որ Իսլամական Հանրապետության միջուկային տեխնոլոգիան լիովին տեղայնացված է և ունի ներքին վերարտադրության հնարավորություն։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հուլիս 02, 2025 05:46 Asia/Tehran
  • «Ալ-Ախբար». Իրանի միջուկային արդյունաբերությունը հնարավոր չէ ոչնչացնել

Լիբանանյան «Ալ-Ախբար» թերթը մի հոդվածում գրել է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան ու իսրայելական հարձակումնեևրը չեն կարող ոչնչացնել այս արդյունաբերությունը, քանի որ Իսլամական Հանրապետության միջուկային տեխնոլոգիան լիովին տեղայնացված է և ունի ներքին վերարտադրության հնարավորություն։

Pars Today-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով միջուկային վառելիքի ամբողջական ցիկլին տիրապետելու մասին Իրանի 2006 թվականի պաշտոնական հայտարարությանը, թերթը գրել է. «Իրանն իրականացնում է ամեն ինչ՝ ուրանի արդյունահանումից մինչև էներգիայի արտադրություն, և այս տեխնոլոգիական անկախությունը կանխում է միջուկային ծրագրի լիակատար ոչնչացումը»։

Հոդվածագիրը հավելել է, որ որոշ լրատվամիջոցների կողմից ռեակտորները միջուկային արտադրության օբյեկտների հետ հավասարեցնելու սխալ տեսակետը հանգեցրել է Իրանի միջուկային ծրագրի խոցելիության մակարդակի վերաբերյալ սխալ պատկերացումների։

Վերջին հարձակումների ժամանակ նախ սիոնիստական ռեժիմը, ապա Միացյալ Նահանգները  թիրախավորելցինՖորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտները, որից հետո Թեհրանը հայտարարեց, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ իրեն է վերապահում ինքնապաշտպանության իրավունք։