Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատունը վերաբացվել է
(last modified Sun, 06 Jul 2025 11:40:28 GMT )
Հուլիս 06, 2025 15:10 Asia/Tehran
  • Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատունը վերաբացվել է

Pars Today- Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատունը, որը դադարեցրել էր իր գործունեությունը Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Իրանի դեմ ահաբեկչական հարձակումից հետո, պաշտոնապես վերաբացվել է դեսպանի ներկայությամբ։

Կիրակի օրը Pars Today-ը հղում անելով IRNA-ին հաղորդել է, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարել է, որ Թեհրանում  դեսպանատունը վերաբացվելու որոշումը կայացվել է ռիսկերի համապարփակ վերլուծությունից և Իրանի ու ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունից հետո։

Շվեյցարիայի դեսպան Նադին Օլիվիերի Լոզանոն շաբաթ օրը, ցամաքային ճանապարհով Թեհրան է ժամանել Ադրբեջանից՝ փոքր թիմի հետ։ Դեսպանատան գործունեությունը կվերսկսվի աստիճանաբար։

Հայտարարության համաձայն՝ դեսպանատան վերաբացման որոշումը կայացվել է ռիսկերի համապարփակ վերլուծումից և Իրանի ու ԱՄՆ-ի հետ համադրությունից հետո։ Շվեյցարիան Իրանում ԱՄՆ-ի շահերի պաշտպան երկիրն է համարվում։

Ստեղծված իրավիճակը հնարավորություն է տվել աստիճանաբար վերսկսել դեսպանատան գործունեությունը։ Սակայն հյուպատոսական ծառայությունները, այդ թվում՝ վիզաների տրամադրումը, այս պահին չեն իրականացվի։ Շվեյցարիայի բոլոր ներկայացուցչություններն արտասահմանում ունեն անվտանգության և ճգնաժամային իրավիճակների արտակարգ պլաններ, որոնք անընդհատ վերանայվում և թարմացվում են։

Հունիսի 13-ին սիոնիստական ​​ռեժիմը, միջազգային իրավունքների և Իրանի Իսլամական Հանրապետության ազգային ինքնիշխանության ակնհայտ խախտմամբ, ռազմական հարձակման թիրախ դարձրեց Թեհրանի և մի շարք այլ քաղաքների տարածքները, այդ թվում՝ երկրի միջուկային օբյեկտները։ Այս ահաբեկչական գործողության ժամանակ նահատակվեցին մի շարք գիտնականներ, զինվորականներ և քաղաքացիական անձինք։

Այս ագրեսիայից հետո, հունիսի 22-ին, կիրակի առավոտյան, Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես միացավ սիոնիստական ​​ռեժիմի Իրանի դեմ պատերազմին՝ ուղղակիորեն հարձակվելով Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտների վրա։

Այս գործողություններին ի պատասխան, Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին, ընդգծեց, որ «Իրանի Իսլամական Հանրապետությունը պահպանում է բոլոր հնարավորությունները՝ իր ազգային շահերը և իր ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու համար»։

Դրանից հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց Իրանի և սիոնիստական ​​ռեժիմի միջև հրադադարի համաձայնության մասին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը  ևս հայտարարելով, որ ինքը չի սկսել պատերազմը՝ պարզաբանել է, որ եթե Իսրայելի ռեժիմը դադարեցնի իր անօրինական ագրեսիան, Իրանը մտադրություն չունի շարունակել պատասխան գործողությունները։

Այս կապակցությամբ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարության մեջ ընդգծել է.- Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը, թշնամիների խոսքերին չվստահելով, ձեռքը ձգանին, պատրաստ կլինեն վճռական և զղջացող պատասխան տալ թշնամու կողմից ցանկացած ագրեսիայի։