Վերջին ութ ամիսների ընթացքում աճել է Իրանի ոչ նավթային առևտուրը
Նոյեմբեր 30, 2025 15:54 Asia/Tehran
Pars Today - Իրանի ոչ նավթային առևտուրը վերջին ութ ամիսների ընթացքում քաշային առումով աճել է ավելի քան 1.5 տոկոսով՝ գերազանցելով 76.5 միլիարդ դոլարը։
Վերջին ութ ամիսների ընթացքում Իրանի արտաքին առևտրի ծավալը տարբեր ապրանքանշերով կազմել է 131 միլիոն 54 հազար տոննա ՝ 76 միլիարդ 537 միլիոն դոլար արժողությամբ, ինչը 1.53%-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։
Այս տարվա վերջին ութ ամիսներին տարբեր երկրներ է արտահանվել 105 միլիոն 231 հազար տոննա տարբեր ապրանքներ՝ 36 միլիարդ 997 միլիոն դոլար արժողությամբ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քաշային առումով աճել է 1.17 տոկոսով։