Արաղչի․ Իրանի դեմ Իսրայելի պատերազմը ոչնաչցրեց դիվանագիտությունը
Financial Times-ում հրապարակված հոդվածում, Իրանի արտգործնախարարը քննադատել է ամերիկյան քաղաքականությունը և Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի դեմ պատերազմի բացասական ազդեցությունը դիվանագիտության վրա։
Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված վերջին ռազմական ագրեսիայի պատճառով Արևմտյան Ասիայում իրավիճակը լարված է։ Եվ այդ իրավիճակը կարող է հանգեցնել տարածաշրջանում անվտանգության և ռազմական ճգնաժամերի սրմանն ու և բացասաբար ազդել դիվանագիտության վրա։
Աբբաս Արաղչին հոդվածում նշել է․ «Թեև Իրանն ըստ իր սկզբունքների նախընտրում է դիվանագիտությունը, սակայն ունի լուրջ պատճառներ՝ Միացյալ Նահանգների հետ երկխոսության շարունակման նկատմամբ անվստահության համար։ Եթե իսկապես առկա է հարցի խաղաղ կարգավորման ցանկություն, ԱՄՆ-ն պետք է ցույց տա իր անկեղծ պատրաստակամությունը՝ արդար համաձայնության հասնելու համար։ Վաշինգտոնը պետք է նաև իմանա, որ վերջին շաբաթների ընթացքում իր գործողությունները լիովին փոխել են իրավիճակն ու հանգամանքները»։
ԻԻՀ ԱԳ նախարարը գրել է․ «Իրանցիները երբեք չեն հանձնվի։ Իրանը մի քանի հազար տարեկան քաղաքակրթություն ունեցող երկիր է, որը անթիվ հարձակումներից ու ներխուժումներից հետո ավելի է ուժեղացել։ Մենք միշտ նախընտրել ենք խաղաղությունը։ Սակայն, միշտ մենք ենք որոշել, թե ինչպես և երբ է ավարտվելու մեր ժողովրդի դեմ ուղղված ագրեսիան։ Ինչպես ցույց տվեցին իսրայելական ռեժիմի սխալ հաշվարկները, իրանցիները միասնական և միահամուռ են ագրեսորների դեմ։
Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների 5 փուլերի ընթացքում գրանցված առաջընթացը ոչնաչացվեց ոչ թե Թեհրանի, այլ «դաշնակից» Միացյալ Նահանգների կողմից։ Ավելին՝ ճնշումը խստացնելու և միջազգային իրավունքը, ինչպես նաև Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը (NPT) խախտելով Իրանի միջուկային օբյեկտները ռմբակոծելու ԱՄՆ-ի որոշումն ամեն ինչ ասում է։