Բաղայի. Սիրիայի վրա հարձակումները Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ  լռության արդյունք են
https://parstoday.ir/hy/news/iran-i234814
Դատապարտելով Սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայի վրա հարձակումը՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է. «Սիրիայում տեղի ունեցողը Սիոնիստական ռեժիմի իրականացրևած ցեղասպանության, պատերազմ հրահրելու և իր գերիշխանությունը տարածելու նկատմամբ լռության և անգործության արդյունքն է»:
(last modified 2025-07-17T12:33:50+00:00 )
Հուլիս 17, 2025 16:03 Asia/Tehran
  • Բաղայի. Սիրիայի վրա հարձակումները Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ  լռության արդյունք են

Դատապարտելով Սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայի վրա հարձակումը՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է. «Սիրիայում տեղի ունեցողը Սիոնիստական ռեժիմի իրականացրևած ցեղասպանության, պատերազմ հրահրելու և իր գերիշխանությունը տարածելու նկատմամբ լռության և անգործության արդյունքն է»:

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ Էսմայիլ Բաղային դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից Սիրիայի տարբեր շրջանների, մասնավորապես՝ Դամասկոսի վրա լայնածավալ  հարձակումները:
Անդրադառնալով Իսրայելի կողմից Սիրիայի դեմ ավիահարվածների ինտենսիվացմանը և հասարակական ու կառավարական օբյեկտների ու վայրերի թիրախավորմանը, Բաղային ասել է․ «Այսօր բոլորի համար պարզ դարձավ, որ Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամենամեծ սպառնալիքն է, և որ այս ռեժիմը, օգտվելով ԱՄՆ-ի և որոշ այլ արևմտյան երկրների, մասնավորապես Գերմանիայի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի զենքերից և քաղաքական աջակցությունից, սպառնում է միջազգային խաղաղությանը և անվտանգությանը»։
Նշելով, որ տարածաշրջանի բոլոր երկրները պատասխանատվություն են կրում պահպանել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, Բաղային  կոչ է արել Իսլամական համագործակցության կազմակերպությանը և Միավորված ազգերի կազմակերպությանը անհապաղ և արդյունավետ գործողություններ ձեռնարկել՝  տարածաշրջանում օկուպացիոն ռեժիմի վտանգավոր պատերազմական մոլուցքն ու էքսպանսիոնիզմը դադարեցնելու համար։