Կասպից ծովում ավարտվել են Իրանի և Ռուսաստանի համատեղ զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i235054-Կասպից_ծովում_ավարտվել_են_Իրանի_և_Ռուսաստանի_համատեղ_զորավարժությունները
Կասպից ծովում CASAREX 2025 կոդային անվամբ համատեղ ծովային փրկարարական և օգնության զորավարժությունները ավարտվեցին մասնակից ստորաբաժանումների ռազմածովային շքերթով։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 23, 2025 17:06 Asia/Tehran

Կասպից ծովում CASAREX 2025 կոդային անվամբ համատեղ ծովային փրկարարական և օգնության զորավարժությունները ավարտվեցին մասնակից ստորաբաժանումների ռազմածովային շքերթով։

Ինչպես հաղորդում է «Սպուտնիկ»-ը,Կասպից ծովում CASAREX 2025  կոդային անվամբ համատեղ ծովային փրկարարական և օգնության համատեղ զորավարժությունների մամուլի խոսնակ, կոնտր-ադմիրալ Մոհսեն Ռազզաղին ասել է. «Զորավարժություններն ավարտվել են մասնակից ստորաբաժանումների ռազմածովային շքերթով՝ Կասպից ծովի տարածաշրջանում գտնվող «Սեփար» նավի առջև»:

«Միասին անվտանգ և պաշտպանված Կասպից ծովի համար»» կարգախոսով անցկացված շքերթին մասնակցել են Իրանի Իսլամական Հանրապետության  ռազմածովային և ռազմաօդային  նավատորմի նավեր, այդ թվում՝ «Սեփար», «Փեյքան», «Ջոշան» հրթիռանետ նավերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի «Շահիդ Բասիր նավը», «Դերաֆշ» նավերը, Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության հրամանատարության «Հեյդար» նավը, Նավահանգիստների վարչության «Փաք Բում» նավը,  Հարազ և  Անզալի երկու քարշակային նավերը, և երկու AB-212 ուղղաթիռները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության SB738 փրկարարական նավը։