«Վանգարդ» թանգարանը Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին և միակ մասնագիտացված թանգարանն է Իրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i235218-Վանգարդ_թանգարանը_Երկրորդ_համաշխարհային_պատերազմի_առաջին_և_միակ_մասնագիտացված_թանգարանն_է_Իրանում
«Վանգարդ» թանգարանը, որտեղ ներկայացված իրերը վերաբերվում են Երկրորդ համաշխարհային պատերազմին, գտնվում է Իրանի հյուսիսային Լահիջան քաղաքում։ Այն բացվել է մասնավոր հատվածի և պատմությամբ հետաքրքրվող մի երիտասարդի համագործակցությամբ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 28, 2025 09:56 Asia/Tehran

«Վանգարդ» թանգարանը, որտեղ ներկայացված իրերը վերաբերվում են Երկրորդ համաշխարհային պատերազմին, գտնվում է Իրանի հյուսիսային Լահիջան քաղաքում։ Այն բացվել է մասնավոր հատվածի և պատմությամբ հետաքրքրվող մի երիտասարդի համագործակցությամբ։

Թանգարանում ցուցադրվում են պատերազմին մասնակցած բանակների զինվորական համազգեստներ, զենքեր, քարտեզներ, փաստաթղթեր և թերթեր։
Թանգարանի հիմնադիր Կարեն Օմիդին Iran Press-ին տված բացառիկ հարցազրույցում նշել է, որ թանգարանի հիմնադրման  նպատակն է Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը մասնագիտացված ձևով ներկայացնելը՝ հավելելով. «Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության պատմության ամենաարյունալի իրադարձություններից մեկն է։ Այդ պատերազմի ժամանակ զոհվեց 60 միլիոն մարդ։ Աշխարհի գրեթե բոլոր երկրները ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված էին այս ավերիչ պատերազմում»։

Օմիդին նշել է, որ  թանգարանի հիմնադրման համար պահանջվել է ութ տարի՝ հավելելով. «Թանգարանի առարկաներն ու պարագաները բերվել են Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Բելգիայից և Միացյալ Նահանգներից»։
Նա հավելել է. «Այս տարիների ընթացքում  այցելել եմ  հնաոճ իրերի և ռազմական տեխնիկայի աբզմաթիվ խանութներ և աշխարհի շատ երկրներում մասնակցել եմ Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված միջոցառումների, որտեղից թանգարանի համար բերել եմ ցուցանմուշներ»։