Իմամ Խամենեի. Միջուկային հարցը և մարդու իրավունքները պատրվակներ են, Ամերիկան անհանգիստ է Իսլամական Հանրապետության կարողությունների պատճառով
https://parstoday.ir/hy/news/iran-i235268
12-օրյա պատերազմի հետևանքով  նահատակների 40-օրյակի առիթով կայացած  միջոցառման ժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը  հանցագործ Ամերիկայի գլխավորած համաշխարհային իմպերիալիզմի՝ Իսլամական Հանրապետությանը ընդդիմանալու հիմնական պատճառը համարել է կրոնը, գիտելիքը և իրանցիների միասնությունը՝ Ղուրանի և Իսլամի  ներքո։
(last modified 2025-07-30T06:38:42+00:00 )
Հուլիս 29, 2025 16:35 Asia/Tehran
  • Իմամ Խամենեի. Միջուկային հարցը և մարդու իրավունքները պատրվակներ են, Ամերիկան անհանգիստ է Իսլամական Հանրապետության կարողությունների պատճառով

12-օրյա պատերազմի հետևանքով  նահատակների 40-օրյակի առիթով կայացած  միջոցառման ժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը  հանցագործ Ամերիկայի գլխավորած համաշխարհային իմպերիալիզմի՝ Իսլամական Հանրապետությանը ընդդիմանալու հիմնական պատճառը համարել է կրոնը, գիտելիքը և իրանցիների միասնությունը՝ Ղուրանի և Իսլամի  ներքո։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Tasnim լրատվական գործակալությանը, Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի ժողովրդին պարտադրված 12-օրյա պատերազմի հետևանքով նահատակների 40-օրյակի կապակցությամբ, երեքշաբթի օրը,  լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան Հուսեյնիեում, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը նահատակների հիշատակին նվիրված արարողություն է անցկացրել՝ նահատակների ընտանիքների և ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչների, ինչպես նաև մի խումբ պաշտոնյաների ներկայությամբ  

Արարողության ժամանակ իր ելույթում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը այս պատերազմը անվանել է Իսլամական Հանրապետության կամքի և ուժի դրսևորում և նրա հիմքերի անզուգական ամրության ցուցադրում։ Ընդգծելով, որ թշնամանքի հիմնական պատճառը՝  չարակամների՝   Իրանի ժողովրդի հավատքին, գիտելիքին և միասնությանը ընդդիմանալն է, գերապատիվ առաջնորդն ասել է. «Աստծո կամոք մեր ժողովուրդը չի հրաժարվի հավատքի ամրապնդման և տարբեր գիտելիքների ընդլայնման ճանապարհից, և ի հեճուկս թշնամու մենք կկարողանանք Իրանը հասցնել առաջընթացի և փառքի գագաթնակետին»:

Կրկին ցավակցություն հայտնելով վերջերս տեղի ունեցած պատերազմի հետևանքով զոհված  զինվորական ղեկավարների, գիտնականների և սիրելի մարդկանց  հարազատներին, Այաթոլլահ Խամենեին նշել է. «Այս 12 օրերի ընթացքում ձեռք բերված մեծ պատիվներից բացի, որոնք այսօր ողջ աշխարհն է ճանաչում, Իրանի ժողովուրդը կարողացավ աշխարհին ցույց տալ իր հզորությունը, դիմացկունությունը, վճռականությունը և կամքի ուժը, որպեսզի բոլորը մոտիկից զգան Իսլամական Հանրապետության հզորությունը»։

Նա Իսլամական Հանրապետության հիմքերի աննախադեպ ամրության դրսևորումը համարեց 12-օրյա պատերազմի մեկ այլ առավելություն՝ հավելելով. «Այս իրադարձությունները մեզ համար աննախադեպ չէին, և վերջին 46 տարիների ընթացքում, ութամյա պարտադրված պատերազմից բացի, Իսլամական Հանրապետությունը բազմիցս բախվել է այնպիսի իրադարձությունների, ինչպիսիք են հեղաշրջումը, ռազմական, քաղաքական և անվտանգային տարբեր խռովությունները, թույլ տարրերին ժողովրդի դեմ գործելու հարկադրելը,  և չեզոքացրել է թշնամու բոլոր դավադրությունները»։

Իսլամական հեղափոխության առաջնորդը նշելով,որ Իսլամական Հանրապետությունը հիմնված է «կրոնի» և «գիտելիքի» երկու սյուների վրա, ասել է.-«Այս երկու սյուներին հենվելով՝ Իրանի ժողովուրդն ու երիտասարդությունը ստիպեցին թշնամուն նահանջել տարբեր ճակատներում, և նրանք կշարունակեն դա անել այսուհետ»։

Նա հանցագործ Ամերիկայի գլխավորած համաշխարհային իմպերիալիզմի՝ Իսլամական Հանրապետությանը ընդդիմանալու հիմնական պատճառը համարելով կրոնը, գիտելիքը և իրանցիների միասնությունը Ղուրանի և Իսլամի ներքո, ասել է․-«Այն, ինչ նրանք ներկայացնում են որպես միջուկային, ուրանի հարստացում և մարդու իրավունքներ, պատրվակներ են, և նրանց անհանգստության և ընդդիմանալու հիմնական պատճառը նոր դիսկուրսի ի հայտ գալը և Իսլամական Հանրապետության կարողություններն են գիտական, մարդկային, տեխնիկական և կրոնական տարբեր ոլորտներում։

Ընդգծելով, որ Իրանի ժողովուրդը  Աստծու կամոք չի հրաժարվի իր կրոնից և գիտելիքներից,  Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Մենք մեծ քայլեր կձեռնարկենք մեր կրոնը ամրապնդելու, մեր բազմազան գիտելիքները ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ, և  ի հեճուկս թշնամու, մենք կկարողանանք Իրանը հասցնել առաջընթացի և հպարտության գագաթնակետին»։