Երեկ Բայդենը, այսօր Թրամփը / Ամերիկյան նախագահների կրկնվող դեմենցիայի սցենարը
Հղում անելով Շոտլանդիա կատարած այցի ժամանակ Դոնալդ Թրամփի անհեթեթ հայտարարություններին, ամերիկյան USA Today թերթն անուղղակիորեն անդրադարձել է ԱՄՆ նախագահի մոտ դեմենցիայի առկայությանը։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ դեմենցիայի առկայությանը նույնպես բազմիցս անդրադարձ է կատարվել՝ հիմք ընդունելով վերջինիս գործողություններն ու խոսքերը, ինչի պատճառով Հանրապետական կուսակցությունն ու Դոնալդ Թրամփը պահանջել են նրա հրաժարականը:
Հղում անելով ԻՍՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ USA Today-ն անդրադառնալով Շոտլանդիա կատարած վերջին այցի ժամանակ Թրամփի ելույթին, անուղղակիորեն գրել է նրա մոտ դեմենցիայի հավանականության մասին: Թեթը գրել է, որ Շոտլանդիա կատարած այցի ընթացքում Թրամփ անտրամաբանական և տարօրինակ հայտարարությունները վկայում են մտավոր խնդիրների մասին:
Թերթը մեջբերել է Շոտլանդիայում էլեկտրաէներգիա արտադրող հողմային տուրբինների մասին Թրամփի մեկնաբանությունները, Գազայում սովամահ լինող երեխաների վերաբերյալ նրա դիրքորոշումը և անդրադարձը Ջեֆրի Էպշտեյնի՝ ԱՄՆ-ում ազդեցիկ անձանց և քաղաքական գործիչների հետ կապեր ունեցող սեռական հանցագործի սկանդալային գործին։
«Վատահամբավ կղզին»
USA Today-ը գրել է. «Թրամփը Ջեֆրի Էպշտեյնի սկանդալի մասին անտրամաբանական դավադրության տեսություններ է տարածում, չնայած նա ասել էր, որ հուլիսի 25-ին Շոտլանդիա ժամանելիս չի կենտրոնացել դավադրության տեսությունների վրա: Թրամփի անվերջանալի խոսքերից կարելի է եզրակացնել, որ նրա ուղեղի 90 տոկոսը կազմում են դավադրության տեսություններն իսկ 10 տոկոսը՝ բջիջները»:
Թերթն անդրադարձել է նաև Ջեֆրի Էպշտեյնի սկանդալի մասին Թրամփի տարօրինակ հայտարարություններին՝ նշելով, որ նա չի կարողանում դադարել խոսել այդ սկանդալի մասին։
«Թրամփի հիմարությունը նրան ստիպում է անընդհատ խոսել Էպշտեյնի սկանդալի մասին։ Սկանդալ, որի մասին նա ուզում է, որ բոլորը դադարեն խոսել և, ըստ էության, աշխարհին ասեն, որ Էպշտեյնի գործը «մեծ բան չէ»»:
Քամու տուրբիններ
USA Today-ն անդրադարձել է նաև Թրամփի տարօրինակ ընդդիմությունը քամու տուրբիններին և նրա մանրամասն դիտարկումներին այս թեմայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպման ժամանակ։ Թերթը գրել է. «Թրամփն այս դիտարկումներն արել է, երբ ոչ ոք նրան չէր խնդրել խոսել դրանց մասին: Նրա դիտարկումները լի էին ստերով: Քամու տուրբինները էներգիա ստանալու ամենաարդյունավետ միջոցը չեն: Քամու տուրբինները ծառայում են ավելի քան ութ տարի: Բայց ո՞վ է սպասում, որ բամբասանքին սովոր մեկը ազնիվ լինի»:
Թրամփի անհեթեթ խոսքերը՝ Գազայում սովամահ լինող երեխաների մասին
USA Today-ը գրում է, որ հուլիսի 27-ին, երբ Թրամփը կանգնած էր ֆոն դեր Լեյենի կողքին, նրան հարցրել են, թե ինչպես է վերաբերվում Գազայում սովամահ լինող երեխաների պատկերներին:
Նա ասել է․ «Ամբողջ տարածքն ավերակների մեջ է։ Գիտեք, Գազայի հատվածը տրվել է տարիներ առաջ, նրանք ասել են, որ կարող են խաղաղություն ունենալ: Սակայն այդպես չեղավ: Երբ Իսրայելը հրաժարվեց դրանից, ով էլ որ այդ ժամանակ վարչապետ լիներ, ես գիտեմ, թե ով էր, բայց դա այդքան էլ խելացի բան չէր: Կարծում եմ՝ Իրանը գործողություններ է ձեռնարկում։ Կան շատ մարդիկ, որոնք գործողություններ են ձեռնարկում, մենք ունենք Վենեսուելան, որը գործում է այլ կերպ»։
Վերլուծելով Թրամփի այս անհասկանալի խոսքերը, USA Today-ը դրանք անվանել է անտեղի և գրել. «Եթե Ջո Բայդենը նման բաներ ասեր իր նախագահության օրոք, հանրապետականները կամ կհայտարարեին նրա իմպիչմենտի մասին, կամ կհրամայեին նրան փակել Ուոլթեր Ռիդի ազգային ռազմական բժշկական կենտրոնի սենյակում»։