Իրանում արտադրվել է ռադիոդեղ, որը թույլ կտա վաղ շրջանում հայտնաբերել՝ Ալցհեյմերի հիվանդությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i235292-Իրանում_արտադրվել_է_ռադիոդեղ_որը_թույլ_կտա_վաղ_շրջանում_հայտնաբերել_Ալցհեյմերի_հիվանդությունը
ԻԻՀ միջուկային արդյունաբերության ոլորտի գիտնականներին հաջողվել է ստեղծել Ալցհեյմերի հիվանդությունը վաղ շրջանում ախտորոշող ռադիոդեղ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2025 06:57 Asia/Tehran
  • Իրանում արտադրվել է ռադիոդեղ, որը թույլ կտա վաղ շրջանում հայտնաբերել՝ Ալցհեյմերի հիվանդությունը

ԻԻՀ միջուկային արդյունաբերության ոլորտի գիտնականներին հաջողվել է ստեղծել Ալցհեյմերի հիվանդությունը վաղ շրջանում ախտորոշող ռադիոդեղ։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Pars-Zimmer առևտրային անվամբ դեղամիջոցը գործում է PET (Pet Scan) տեխնոլոգիայի հիման վրա։ Այն ներարկումից հետո  կուտակվում է ուղեղի բետա-ամիլոիդային վահանիկների վրա, ինչը թույլ է տալիս բժիշկներին վաղ շրջանում մեծ ճշգրտությամբ  հայտնաբերել Ալցհեյմերի հիվանդության ախտանիշները։
Մասնագետների կարծիքով, այս ռադիոդեղը կարող է Ալցհեյմերի հիվանդությունն ախտորոշել 20 տարի առաջ, ինչը թույլ կտա ավելի ճշգրիտ, արդյունավետ և թիրախային  բուժում իրականացնել։ 
 Այս նվաճումն Իրանի միջուկային արդյունաբերության ոլորտի մասնագետների երկամյա ջանքերի արդյունքն է։ Դեղը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումները և մինչ օրս ներարկվել է 80 հիվանդի՝ ցույց տալով շատ դրական արդյունքներ։ 
Այս նոր ռադիոդեղը կարող է հեղափոխություն իրականացնել  ուղեղի պատկերագրման ոլորտում։