«Արաս» ազատ գոտին կդառնա Իրանի ազատ գոտիների արդյունաբերական և մաքուր էներգիայի կենտրոնը
https://parstoday.ir/hy/news/iran-i235318-Արաս_ազատ_գոտին_կդառնա_Իրանի_ազատ_գոտիների_արդյունաբերական_և_մաքուր_էներգիայի_կենտրոնը
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող «Արաս» ազատ գոտում 420 մեգավատտ հզորությամբ արևային էլեկտրակայանի գործարկման արարողության ժամանակ, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Բահրամ Սարմասթը նշել է, որ նախագիծը կարևոր քայլ է նահանգի կայուն զարգացման ճանապարհին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2025 13:20 Asia/Tehran
  • «Արաս» ազատ գոտին կդառնա Իրանի ազատ գոտիների արդյունաբերական և մաքուր էներգիայի կենտրոնը

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող «Արաս» ազատ գոտում 420 մեգավատտ հզորությամբ արևային էլեկտրակայանի գործարկման արարողության ժամանակ, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Բահրամ Սարմասթը նշել է, որ նախագիծը կարևոր քայլ է նահանգի կայուն զարգացման ճանապարհին։

Անդրադառնալով «Արաս» ազատ գոտում կատարված խոշոր ներդրումներին՝ Սարմասթն ասել է. «Այս նախագիծը կարևոր քայլ է «Արաս» ազատ գոտին երկրի վերականգնվող էներգիայի կենտրոնի վերածելու ուղղությամբ։ Նախագծի նախնական աշխատանքներն ավարտվեցին կարճ ժամանակահատվածում՝ երկու շաբաթում, և մենք հույս ունենք, որ  համալիրը կգործարկվի այս տարվա վերջին»։ 
Անդրադառնալով վերականգնվող էներգիայի ոլորտում նահանգի կարողություններին, նա ասել  է. «Մինչ այժմ նահանգում ստացվել է 6000 մեգավատտ հզորությամբ արևային էներգիայի արտադրության հայտ, ինչը վկայում է այս տարածաշրջանում մաքուր էներգիան զարգացնելու լուրջ վճռականության մասին»։
Անդրադառնալով երկրի արդյունաբերական զարգացման մեծ ծրագրում «Արաս» ազատ գոտու հատուկ դերին, Սարմասթն ասել է. ««Արասն»  Իրանի ամենաարդյունաբերական ազատ գոտին է, որը  ռազմավարական նշանակություն ունի՝ Հայաստանին, Ադրբեջանին և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը մոտ լինելու, ինչպես նաև Եվրասիական միջանցքում գտնվելու շնորհիվ»։ 
Անդրադառնալով Իրանի նախագահի՝ Ադրբեջան կատարած այցի արդյունքներին և Թավրիզ-Բաքու ուղիղ չվերթի մեկնարկին՝ նա ասել է. «Այս միջոցառումները ձեռնարկվել են միջազգային փոխգործակցությունը ամրապնդելու և Արևելյան Ատրպատականի տարածաշրջանային դերը խթանելու համար»։