Փեզեշքյան. Հարևաններին ուշադրություն դարձնելն առանցքային սկզբունք է Իրանի արտաքին քաղաքականության մեջ
https://parstoday.ir/hy/news/iran-i235450-Փեզեշքյան._Հարևաններին_ուշադրություն_դարձնելն_առանցքային_սկզբունք_է_Իրանի_արտաքին_քաղաքականության_մեջ
Pars Today- Իրանի նախագահն ասել է. «Հարևաններին ուշադրություն դարձնելն առանցքային սկզբունք է Իրանի արտաքին քաղաքականության մեջ»։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 03, 2025 14:16 Asia/Tehran
  • Փեզեշքյան. Հարևաններին ուշադրություն դարձնելն առանցքային սկզբունք է Իրանի արտաքին քաղաքականության մեջ

Pars Today- Իրանի նախագահն ասել է. «Հարևաններին ուշադրություն դարձնելն առանցքային սկզբունք է Իրանի արտաքին քաղաքականության մեջ»։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կիրակի օրը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է.- Սիոնիստական ռեժիմի և Միացյալ Նահանգների կողմից 12-օրյա ահաբեկչական ագրեսիայի ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետությանը պաշտպանելու և աջակցելու հարցում Պակիստանի կառավարության, խորհրդարանի, քաղաքական կուսակցությունների ու շարժումների, գիտնականների և սիրելի ժողովրդի դիրքորոշումները շատ ոգևորող էին։ Այդ կապակցությամբ ի սրտե շնորհակալություն եմ հայտնում եղբայր ու բարեկամ երկիր՝ Պակիստանի վարչապետին և մյուս պաշտոնյաներին ու ժողովրդին։

Փեզեշքյանն ընդգծել է. «Երկու երկրների միջև բարիդրացիությունը, սերտ կապն ու բարեկամությունը արմատավորված են պատմության խորքում, և ժողովուրդների միջև կան խորը մշակութային, կրոնական և հոգևոր կապեր»։