Ճամփորդություն Մասալ. Հյուսիսային Իրանի կանաչ մարգարիտն ամռանը
Օգոստոսին Իրանի Գիլան նահանգի արևմուտքում գտնվող Մասալը դարձել է երկրի ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը: Այս լեռնային քաղաքը՝ զով օդով, անաղարտ լանդշաֆտներով և մշակույթով, իդեալական վայր է ամառային տապից պատսպարվելու համար:
Մասալը, որտեղ ամռանը ջերմաստիճանը միջինում կազմում է 20-25 աստիճան, հայտնի է որպես «հյուսիսային Իրանի դրախտ»։ Խիտ բուսականությունը, Հիրկանյան անտառները, հորդառատ գետերը և կանաչ արոտավայրերը հաճելի միջավայր են ստեղծել զբոսաշրջիկների համար։

Ուլասբալանգա գյուղը, որը Մասալի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է՝ իր լայնարձակ հարթավայրերով և առավոտյան մառախուղով, լավ հնարավորություն է ընձեռում զբոսանքի, լուսանկարչության և հոգեկան հանգստության համար։

Զբոսաշրջիկներին հեատքրքիր է նաև Մասալի գիլակի մշակույթը, այդ թվում՝ երաժշտությունը, ավանդական ուտեստներն, ինչպիսին է Միրզա Ղասեմին և հյուրընկալությունը։ Էկո-հյուրանոցներն ու հյուրատները նույնպես ապահովում են խաղաղ և հաճելի հանգիստ՝ պահպանելով բնության հետ ներդաշնակությունը։

Մասալ կարելի է հասնել ցամաքային, երկաթուղային և օդային ճանապարհներով։ Թեհրանից մինչև Մասալ մեքենայով մոտ 5 ժամվա ճանապարհ է։ Կարելի է նաև ավտոբուսով, գնացքով կամ ինքնաթիռով հասնել Ռաշտ, ապա շարունակել ցամաքային ճանապարհը՝ այս հաճելի վայր հասնելու համար։
