«Քարար»․ իրանական տանկ՝ հագեցած առաջադեմ տեխնոլոգիաներով
https://parstoday.ir/hy/news/iran-i235476
Իրանական «Քարար» տանկը, որը համարվում է պաշտպանական ոլորտում երկրի ամենակարևոր նվաճումներից մեկը, ներկայացվել է 9 տարի առաջ։ Այն Իրանի զրահատեխնիկայի արդյունաբերության ոլորտում ինքնաբավության խորհրդանիշ է և կարևոր քայլ՝ օտարերկրյա ռազմական տեխնիկայից կախվածության նվազեցման ուղղությամբ։
(last modified 2025-08-04T06:48:37+00:00 )
Օգոստոս 04, 2025 10:18 Asia/Tehran
  • «Քարար»․ իրանական տանկ՝ հագեցած առաջադեմ տեխնոլոգիաներով

Իրանական «Քարար» տանկը, որը համարվում է պաշտպանական ոլորտում երկրի ամենակարևոր նվաճումներից մեկը, ներկայացվել է 9 տարի առաջ։ Այն Իրանի զրահատեխնիկայի արդյունաբերության ոլորտում ինքնաբավության խորհրդանիշ է և կարևոր քայլ՝ օտարերկրյա ռազմական տեխնիկայից կախվածության նվազեցման ուղղությամբ։

Մոտ 51 տոննա քաշով և առաջադեմ կոմպոզիտային զրահով, «Քարարը» ապահովում է բարձր պաշտպանություն զրահաթափանց արկերից, հակատանկային հրթիռներից և պայթուցիկ բեկորներից: Տանկը հագեցած է 125 մմ տրամաչափի թնդանոթով, որը կարող է զրահապատ և ոչ մետաղական թիրախների վրա կրակել տարբեր զինամթերք, այդ թվում՝ կլաստերային և հակատանկային փամփուշտներից, որոնք ունեն բարձր կործանարար ուժ: 

«Քարար»-ի կրակի կառավարման համակարգը նույնպես հագեցած է ամենաժամանակակից տեխնոլոգիաներով: Գիշերային տեսողության տեսախցիկների, լազերային թիրախի նշման և ավտոմատ նշանառման համակարգերի օգտագործումը մեծացնում է կրակի ճշգրտությունը: Տանկի հզոր շարժիչն ապահովում է մոտ 70 կիլոմետր ժամ արագություն և բարձր մանևրելու ունակություն՝ անհարթ տեղանքում։

Թվային հրամանատարական և կառավարման համակարգերի հետ ինտեգրվելու հնարավորությունը թույլ է տալիս «Քարար»-ին համակարգված գործողություններ իրականացնել  մարտերում: Այս տանկի տեղական դիզայնը և առաջադեմ հնարավորությունները բարձրացրել են Իրանի դիրքը զրահապատ տեխնիկայի ոլորտում: